ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բնօրրանի պահպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ամերիկյան գերմանացիների օր, Հունգարիա՝ Արադի նահատակների օր, Չեռնոգորիա՝ Զինված ուժերի օր, Թուրքմենստան՝ 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Ապահովագրողի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
մ.թ.ա. 69–Երրորդ միհրդատյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Տիգրանակերտի ճակատամարտը Հին Հռոմի և Տիգրան Բ Մեծի կայսրության միջև, որի ժամանակ, չնայած հայկական բանակի զգալի թվային առավելությանը, վերջինս պարտություն է կրել. որպես արդյունք՝ գրավվել է մայրաքաղաք Տիգրանակերտը, սկսել է քայքայվել կայսրությունը:
1849 –վախճանվել է հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զորապետ Վիլմոշ Հովհաննեսի Լազարը կամ Լազարյանը։
1875– ծնվել է ազգությամբ հայ, խորհրդային ճարտարապետ Նիկոլայ Բաևը:
1900 –ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Մարտին Վարդանյանը։
1922 –ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը ընդունել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում։
1935– վախճանվել է նշանավոր գրող, մանկագիր Աթաբեկ Խնկոյանը՝ Խնկո Ապերը:
1940– բացվել է Երևանի բուսաբանական այգին։
1977– առաջին թռիչքն է իրականացրել Միկոյանի ստեղծած ՄԻԳ-29 կործանիչ ինքնաթիռը:
1982– ծնվել է նշանավոր շախմատիստ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Լևոն Արոնյանը:
2003- կայացել է համայն աշխարհի հայերին միավորելուն հավակնող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ:
2005-Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը:
2014- Վանաձորում կայացած ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ՀԱԿ-ի ու «Ժառանգության»՝ ամբողջական իշխանափոխության կոչերին միացել է նաև ԲՀԿ-ն:
2019- Հանրապետության հրապարակում մեծ համերգով կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բացումը, որին մասնակցել են Քիմ Քարդաշյանն իր քրոջ հետ, ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և այլ հանրահայտ անձինք։
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Ղարաբաղի հարավում թշնամու լայնամասշտաբ հարձակման մասին:
2022- Պրահայում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը, հանդիպել են նաև Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ԱՇԽԱՐՀ
105 մ.թ.ա. –Արաուզոնի տակ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները պարտություն են կրել գերմանացիներից (կիմեր և տևտոններ)։
23 –վախճանվել է Չինաստանի կայսր Վան Մանը։
1459 –ծնվել է գերմանացի գիտնական և ծովագնաց Մարտին Բեհայմը՝ առաջին գլոբուսի ստեղծողը։
1536 –անհավատության մեղադրանքով խարույկի վրա այրվել է անգլիացի հոգևորական բարեփոխիչ, Աստվածաշնչի անգլերեն թարգմանիչ Ուիլ յամ Տինդեյլը։
1683 –առաջին գերմանացի վերաբնակիչներն են հասել Ամերիկա (Փենսիլվանիա) և հիմնել Գերմանթաուն բնակավայրը։
1732 –ծնվել է անգլիացի աստղագետ Նեվել Մասկելայնը, որը առաջինն է չափել Լուսնի հեռավորությունը Երկիր մոլորակից։ 1769–անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը ափ է իջել Նոր Զելանդիայում:
1773 –ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպը։
1790 –ժնևցի ոսկերիչ Յակոբ Շվեպպը ներկայացրել է արհեստական հանքային ջուր ստանալու տեխնոլոգիան։
1822 –վախճանվել է իտալացի անատոմ և բժիշկ Դոմինիկո Ֆելիչե Անտոնիո Կոտունոն։
1846 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ջորջ Վեստինգհաուզը, որը հորինել է երկաթուղային արգելակը։
1866 –տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ իրականացված գնացքի կողոպուտը. Ռենո եղբայրները գնացքից գողացել են ավելի քան 10 հազար դոլար։
1888 –ծնվել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը։
1908 –Կրետե կղզին հայտարարել է իր անկախությունը Թուրքիայից և միավորվել է Հունաստանի հետ։
1939 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի բանակի լեհական գործողությունը ավարտվել է Լեհաստանի կապիտուլ յացիայով։
1948- Աշխաբադում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։
1960– տեղի է ունեցել ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Սպարտակ» ֆիլմի պրեմիերան:
1973 –սկսվել է Արաբա-իսրայելական հոկտեմբերյան պատերազմը (Վերջին օրվա պատերազմը)։
1981- սպանվել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը։
1986 - Գարրի Կասպարովը Անատոլի Կարպովի հետ մրցախաղում պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
2000 - Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական է ներկայացրել։
2004 –ջուրն է իջեցվել «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը։
2010 –սկսել է գործել լուսանկարների փոխանակման «Instagram» հավելվածը։
2018 –վախճանվել է կատալոնացի օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալիեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



