Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում»
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել իսպանական «Տեներիֆեի» կազմում: Իսպանիայի Սեգունդայի 8-րդ տուրում «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Կորդոբային»: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 57-րդ րոպեին, իսկ 11 րոպե անց գոլ է հեղինակել: Դա 23-ամյա Ռանոսի առաջին հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում: «Տեներիֆեն» 8 խաղից հետո 11 միավորով 12-րդ տեղում է:
Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի հավաքը բաց էր թողնում վնասվածքի պատճառով: Նա ամռանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» է տեղափոխվել «Տեներիֆե», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Ըստ Transfermarkt-ի՝ իսպանական ակումբը 300 հազար եվրո է վճարել հայ ֆուտբոլիստի համար։
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



