Չինաստանը ողջունում Է Սիրիայում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը ողջունում Է Սիրիայում հրադադարի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ կարծում Է, որ այդ համաձայնության հաջող իրականացումը կնպաստի սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանը: Այդ մասին, Պեկինում լրագրողների համար անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
«Կարեւոր որոշումը, որը վերջերս ընդունվել Է արտաքին գործերի նախարարների՝ Մյունխենում կայացած չորրորդ հանդիպմանը, եւ Սիրիայում թշնամական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ նախօրյակին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, այդ ամենը վկայում են այն մասին, որ շահագրգիռ կողմերի փոխըմբռնումը վերաճել Է կոնկրետ գործողությունների: Մենք ողջունում ենք դա»,-ասել Է Խուա Չունյինը:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հույս Է հայտնել, որ հրադադարի շուրջ համաձայնության պահպանման հատուկ խմբի աջակցությամբ հնարավոր կլինի հասնել Սիրիայի տարածքում մարտական գործողությունների լիակատար դադարեցման, ինչը հիմք կստեղծի ժնեւյան բանակցությունների շուտափույթ վերսկսման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



