Ալլա Պուգաչովան խլել է «Աստղերի ֆաբրիկա»-ի մասնակցի բնակարանը
ЛАЙФ«Աստղերի ֆաբրիկա 5» նախագծի գլխավոր պրոդյուսերը երգչուհի Ալլա Պուգաչովան էր, որի մասնակիցներից Իրսեն Կուտիկովայի հետ Պուգաչովան հետագայում մեծ խնդիրներ ունեցավ։ Այժմ Պուգաչովան վերցրել է Կուտիկովայի բնակարանը՝ պարտքի դիմաց։
Ինչպես նշվում է, Կուտիկովան ու Պուգաչովան միասին բիզնես են հիմնել, հետո թողել են բիզնեսը, սակայն Կուտիկովան Պրիմադոննային բավականին մեծ գումար է պարտք մնացել։ Այսօրվա դրությամբ այդ պարտքը կազմում է 2,5 միլիոն ռուբլի եւ 57 հազար դոլար։ Պուգաչովան դատարան է դիմել, որի որոշմամբ էլ պարտքի որոշ մասի դիմաց Պուգաչովային է հանձնվել Կուտիկովայի մոսկովյան բնակարանը։
Պատրաստեց Past.am-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



