Բիլ Գեյթսի հիմնադրամը միանում Է Զիկա տենդի դեմ մղվող պայքարին
МЕЖДУНАРОДНОЕՀամաշխարհային հասարակայնությունը կարողացավ Զիկա տենդի բռնկմանն ավելի արդյունավետ արձագանքել, քան Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակին: Այս կարծիքը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է փետրվարի 22-ին, հայտնել Է Microsoft ամերիկյան ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:
«Մենք լրջորեն զբաղվում Էինք Էբոլայի հետ կապված իրադրությամբ, իսկ այժմ միացել ենք նաեւ Զիկային դեմ մղվող պայքարին»,-հայտնել Է Գեյթսի տիկինը՝ Մելինդան, խոսելով իր եւ իր ամուսնու կողմից ստեղծված բարեգործական կազմակերպության մասին: «Մենք փորձում ենք համատեղել լավագույն գիտնականների, բոլոր լավագույն մտածողների, ինչպես նաեւ Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնների ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ջանքերը»,-հավելել Է նա՝ խոսելով Բիլի եւ Մելինդայի Հիմնադրամի՝ այդ ուղղությամբ կատարած աշխատանքի մասին:
Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել Է 1947 թվականին Ուգանդայում: Այն առաջացնում Է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, լուծ եւ ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Վկայություններ կան, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում Է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրեւորվում Է գանգի չափերի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում Է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության եւ տեսողության խախտումներով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



