Հայաստանն ու Իրանը կխորացնեն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը
МЕЖДУНАРОДНОЕՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով և շնորհավորելով Սեյյեդ Քազեմին Հայաստանում դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է բեղ մնավոր գործունեություն ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարեկեցության:
Հանդիպման ընթացքում Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նախանշել այն ուղղությունները, որոնց շրջանակներում նախարարությունը պատրաստ է ամրապնդել հայ-իրանական համագործակցությունը: Նախարարն անդրադարձել է Զբաղվածության ոլորտի քաղաքականությանը, մասնավորապես, զբաղվածության ակտիվ ծրագրերին և երիտասարդների ներգրավվածությանը այդ ծրագրերում:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության և ոլորտում իրականացվող ծրագրերը ներկայացնելու համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ երկար տարիներ նա նույնպես աշխատել է սոցիալական ոլորտում և քաջ գիտակցում է ոլորտի ողջ ծանրաբեռնվածությունը: Դեսպանն առաջարկել է խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Արտեմ Ասատրյանը երկու երկրների միջև փոխայցելություն ների կազմակերպման, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:



