Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը

ОБЩЕСТВО

Սահմանադրական դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին ԱԺՈ-3-Ն որոշման սահմանադրականության հարցը։

ԱԺՈ-3-Ն որոշումը վիճարկվել է ամբողջությամբ՝ դրա ընդունման նախատեսված կարգի խախտման հիմքով, իսկ բովանդակային առումով՝ այնքանով, որքանով այդ որոշմամբ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրի «Գլուխ 7. Հոգևոր անվտանգություն» բաժնի ներածական ձևակերպումներին և 1-3-րդ կետերին, որոնք պետական քաղաքականության նպատակ են դարձնում Եկեղեցու ներքին կանոնական կառավարման ոլորտին վերաբերող գործողությունները, արդյունքում խախտելով ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես էլ մարդկանց խղճի և դավանանքի իրավունքի ազատությանը։  Այս մասին նշված է ՍԴ որոշման մեջ: 

«Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հիմնական հարցադրումը. արդյո՞ք ԱԺՈ-3-Ն որոշումը կարող է համարվել Սահմանադրությանը համապատասխան ընդունված, եթե Ազգային ժողովը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում, մինչև «Ազգային ժողովի» Կանոնակարգի33-րդ հոդվածով նախորդող օրակարգային հարցի՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների քննարկման ավարտը, անցել է Կառավարության ծրագրի քննարկմանը՝ այդպիսի շեղում թույլատրող իրավական հիմքի բացակայության պայմաններում՝ նկատի ունենալով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված՝ Ազգային ժողովի՝ իր Կանոնակարգին համապատասխան գործելու պարտադիր պահանջը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրինականության սկզբունքը: 

Վաղաժամ անցումը Կառավարության ծրագրին ոչ միայն ձևականորեն փոխել է օրակարգը, այլև մեծամասնությանը թույլ է տվել իր քաղաքականապես կարևորագույն վստահության հարցը քննարկել այն փուլում, երբ ընդդիմությանը համամասնորեն վերապահված մի շարք հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ընտրությունները դեռ բաց էին: Սա խաթարում է Սահմանադրության 94-րդ հոդվածով երաշխավորված ազատ ներկայացուցչական մանդատի սահմանադրական էությունը, 105-րդ հոդվածով խմբակցությունների՝ խորհրդարանի քաղաքական կամքի ձևավորմանը նպաստելու գործառույթը և խորհրդարանական փոքրամասնության ինստիտուցիոնալ մասնակցության երաշխիքները:

Դիմողն ընդգծում է, որ որևէ սահմանադրական կամ օրենսդրական նորմ Կառավարությանը չի լիազորում հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ այլ կերպ «ապահովել» նրա հանգստի կոչումը, նախաձեռնել կամ կազմակերպել Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, պարտադրել Եկեղեցու կանոնադրության ընդունում կամ որոշել դրա պարտադիր բովանդակությունը, կազմակերպել կամ արդյունք ապահովել նոր Կաթողիկոսի ընտրության համար: Այս կապակցությամբ, ի շարս այլնի, Դիմողը նշում է նաև. «Այն հակափաստարկը, թե ծրագիրը միայն «ջանքեր գործադրելու» մասին է և դեռ անմիջական իրավական հետևանք չի առաջացնում, անտեսում է ծրագրի սահմանադրական գործառույթը: Պետության բարձրագույն մարմինների կողմից ընդունված պաշտոնական քաղաքականությունը կարող է արդեն իսկ ճնշում գործադրել կրոնական համայնքի անդամների ու մարմինների վրա, ազդել ներքին որոշումների ազատության վրա և ուղղորդել հետագա վարչական, օրենսդրական ու իրավապահ գործողությունները: Ընդ որում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ արդեն իսկ՝ դե ֆակտո իրականացվում են պետական ապօրինի միջամտության զանգվածային նախաձեռնություններ: Սահմանադրական վերահսկողությունը հենց նման ներկա և ապագա հակասահմանադրական գործողությունների հիմքը կանխելու սահմանադրական ուղղվածություն ու նշանակություն ունի հատկապես վերացական սահմանադրական վերահսկողության լիազորության շրջանակներում: Ակնհայտ է նաև, որ նշվածն այլևս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված իրավական ակտի՝ վիճարկվող որոշման շրջանակում հանդիսացող հանգամանք է:...   

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում, հետևաբար՝ ԱԺՈ-3-Ն որոշումը, որով հավանություն է տրվում այդ ծրագրին, նույնպես չի կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա այն առումով, որքանով դա վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին...

Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումը չի ապահովում Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրաիրավական հարցի ըստ էության քննության համար անհրաժեշտ փաստարկվածության նվազագույն շեմը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով»,- նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ: 

ԱԺ-ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին 2026 թ. օգոստոսի 25-ի որոշումը։

Կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնի 1-3 կետերն են.

«1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը»,-նշված է որոշման մեջ: 

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!