Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները պատրաստակամություն են հայտնել՝ Ճապոնիայի օգնությամբ, աջակցել Հարավարևելյան Ասիայի երկրներին կուտակել նավթի հսկայական պաշարներ։ Հայտարարությունը հրապարակվել է Մանիլայում կայացած Ասիական զրոյական արտանետումների համայնքի (AZEC) նախարարական հանդիպման մասնակիցների կողմից։
Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Ճապոնիայի, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN), Սաուդյան Արաբիայի և ՄԱԷ-ի ներկայացուցիչները։ Համատեղ հայտարարության մեջ նրանք ընդգծել են տարածաշրջանային նավթի պաշարների ստեղծման կարևորությունը՝ շուկայական ճգնաժամային իրավիճակներում կայուն էներգամատակարարումն ապահովելու համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ Պարսից ծոցի ճգնաժամը բացահայտել է ASEAN երկրների ծայրահեղ խոցելիությունը։ Երկրները բախվում են նավթի լուրջ պակասի սպառնալիքի՝ տարածաշրջանի չափազանց սահմանափակ պաշարների պատճառով։ Ճապոնիան, որն ունի այս ոլորտում հարուստ փորձ, պատրաստ է օգնել նրանց նման պաշարներ կուտակելու հարցում։



