ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից
ПОЛИТИКАԵվրամիությունը ժամանակավոր առևտրային արտոնություններ կտրամադրի Հայաստանին՝ տեղական արտադրողներին և արտահանողներին աջակցելու համար։
Միջոցառումներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 10-ին․ այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության հայտարարությունում։
Միջոցառումները նախատեսված են 2 տարի ժամկետով և նախատեսում են ԵՄ հայկական արտահանման գրեթե 80%-ի ժամանակավոր ազատականացում։ Սա ներառում է ռուսական սահմանափակումներից տուժած գրեթե բոլոր թարմ միրգ-բանջարեղենը և ծաղիկները, ինչպես նաև խմիչքների և ալկոհոլային խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը։
Բրյուսելն ակնկալում է, որ ժամանակավոր առևտրային արտոնությունները «կօգնեն մեղմել հայ արտադրողների և արտահանողների առջև ծառացած դժվարությունները և կամրապնդեն Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը՝ հեշտացնելով մուտքը ԵՄ շուկա»։
Հաղորդագրությունում նշվում է, որ այս արտոնյալ ռեժիմը «նախատեսում է որոշակի պայմաններ և ներառում է պաշտպանական միջոցներ՝ ուղղված ԵՄ շուկան եվրոպական արտադրողների վրա ներմուծման բացասական ազդեցությունից պաշտպանելուն»:
Եվրահանձնաժողովը նաև պարզաբանել է, որ այս առևտրային արտոնությունները «Հայաստանի համար աջակցության ավելի լայն միջոցառումների փաթեթի մաս են»։



