Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
СПОРТՀոկտեմբերի 8-ից 12-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները գրանցել են հաջող արդյունքներ՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալ։
Մրցանակային տեղեր են զբաղեցրել՝
Ռաֆայել Կարախանյան՝ 11-13 տարեկանների տարիքային խմբում, 36 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալ։
Աշոտ Բաբայան՝ 14-16 տարեկանների տարիքային խմբում, 45 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալ։
Արամ Խաչատրյան՝ 16-17 տարեկանների տարիքային խմբում, 60 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալ։
Նարեկ Հարությունյան՝ 10-11 տարեկանների տարիքային խմբում, 41 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ։
Գոռ Հարությունյան՝ 11-13 տարեկանների տարիքային խմբում, 51 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ։
Գոռ Խալաթյան՝ 16-17 տարեկանների տարիքային խմբում, 65 կգ քաշային կարգում՝ արծաթե մեդալ։
Հայ մարզիկներին շնորհավորում ենք հաջող ելույթների և նվաճած մեդալների կապակցությամբ։



