«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված
ОБЩЕСТВОԴեպի Երևան իրականացվող ութ չվերթ ուշանում է, ևս մեկը չեղարկվել է։ Ուշացումները վերաբերում են Ռուսաստանից, Եգիպտոսից և Վրաստանից ժամանող ինքնաթիռներին, իսկ Թեհրանից նախատեսված չվերթը չեղարկվել է։
Մասնավորապես, ուշանում են «Ազիմուտ» և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից իրականացվող երեք, Կրասնոդարից՝ երկու և Նիժնի Նովգորոդից՝ մեկ չվերթ։ Ուշացումով են սպասվում նաև Շարմ էլ Շեյխից և Թբիլիսիից ժամանող ինքնաթիռները։
Չվերթների մի մասի ուշացումները պայմանավորված են Ռուսաստանի օդանավակայաններում սահմանված սահմանափակումներով։
Մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Սոչիի օդանավակայանը տեխնիկական պատճառներով շարունակում է փակ մնալ օդանավերի ընդունման և թռիչքների իրականացման համար։
Վերջին տվյալներով՝ Սոչիի օդանավակայանում առնվազն 32 չվերթի մեկնում ուշանում է ավելի քան երկու ժամով։ Ուշացումները վերաբերում են ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան չվերթներին։



