Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Սանահինի խաչմերուկի մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



