ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե
МЕЖДУНАРОДНОЕԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել է News1 գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դրա տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ժամը 09:20-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 04:20-ին) Փհենյանի շրջանից: Թռիչքի հեռավորությունը կազմել է մոտ 900 կմ: ԿՀ զինվորականները պահպանում են պատրաստվածությունը հավելյալ արձակումների դեպքում և տեղեկատվություն են փոխանակում ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ:
Ավելի վաղ Սեուլում հայտնել էին չնույնականացված արկի արձակման մասին:
Նախորդ անգամ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ էր արձակել հոկտեմբերի 3-ին Վոնսան քաղաքի շրջանից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



