Սիրիայի կառավարությունը համաձայն է հրադադարին, բայց կշարունակի ահաբեկիչների դեմ պայքարը. ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի կառավարությունը հայտարարել Է «ամերիկա-ռուսական պայմանավորվածությանը համապատասխան ռազմական գործողությունները դադարեցնելու» իր համաձայնության մասին: Այդ մասին ասված Է հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությ ան մեջ, որը տարածվել Է SANA լրատվական գործակալության կողմից:
Դրանում ընդգծվում Է, որ սիրիական զորքերը «կշարունակեն պայքարը «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան նուսրա»-ի ահաբեկիչների, ինչպես նաեւ նմանօրինակ այլ խմբավորումների դեմ, որոնք կապված են «Ալ Քաիդա»-ի հետ:
«Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության հաջող իրականացման համար ՍԱՀ-ի կառավարությունը հավաստում Է իր պատրաստակամությունը Ռուսաստանի հետ շարունակելու կոորդինացումն այն շրջանները ճշտելու համար, որոնցում կդադարեցվեն մարտական գործողությունները, եւ այն զինված խմբավորումները, որոնց հետ զինադադարը կպահպանվի համաձայնեցված ժամանաշրջանում»,-ասված Է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



