Իրանը մտադիր Է առաջիկայում կնքել 10-15 մլրդ դոլարի նավթային պարտավորագրեր
МЕЖДУНАРОДНОЕԻրանը հույս ունի մինչեւ 2017 թվականի մարտ ամիսը 10-ից մինչեւ 15 մլրդ դոլար ներգրավել «իրանական նավթային պարտավորագրերի նոր մոդելի» (IPC) շրջանակներում: Այդ մասին, փետրվարի 23-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ռուքն ադ Դին Ջավադին:
Նա չի ճշտել, թե որ երկրների հետ պայմանագրերի կնքմանն Է խոսքը վերաբերում:
«Մինչեւ 2017 թվականի մարտը մենք ակնկալում ենք 10-ից մինչեւ 15 մլրդ դոլար գումարի պայմանագրեր ստորագրել «նավթային պարտավորագրերի նոր մոդելի» շրջանակներում»,-Ջավադիի խոսքը մեջբերում Է Shana գործակալությունը:
Ինչպես նշում Է Shargh թերթը, «նավթային պարտավորագրերի նոր մոդելը», որն Իրանի նավթի նախարարությանը ներկայացվել Է անցյալ տարի, իրանական նավթարդյունաբերության մեջ կապիտալների ակտիվ ներգրավում Է ենթադրում նավթի ներկայիս գների պայմաններում:
Այդ մոդելի հիմնական սկզբունքներից մի քանիսը կներկայացվեն 2016 թվականի նոյեմբերի 27-28-ին Թեհրանում անցկացվելիք խորհրդաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



