Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական հանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 23-րդ փաթեթի մշակման աշխատանքները, գրում է «Politico»-ն։ Ենթադրվում է, որ այն ուղղված է լինելու նավթի վաճառքից ռուսական եկամուտների հետագա կրճատմանը։ Նավթագազային ոլորտում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու կոչով հոկտեմբերի 15-ին ծրագրում են հանդես գալ նաև ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովի մասնակիցները։
Քննարկումների ընթացքին ծանոթ ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը նախատեսվում է ԵՄ անդամ երկրներին ներկայացնել մինչև 2026 թվականի վերջը։
Պարբերականը նշում է, որ ռուսական նավթին առնչվող պատժամիջոցների նոր փաթեթ մշակելու մասին ԵՄ-ում որոշել են Դիզելի հարցով Թրամփի և Պուտինի գործարքի ֆոնին։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան և համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ։ Թրամփի այս քայլը քննադատել են եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է ուժեղացնել, այլ ոչ թե թուլացնել ճնշումը։
Հոկտեմբերի 12-ին ԵՄ-ն հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որը ներառում է պատժամիջոցային ցուցակի ամենամեծ միանվագ ընդլայնումը․ դրանում ավելացվել է մոտ 1,6 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ պատժամիջոցային ցուցակն ընդլայնվել է, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արտադրության մեջ ներգրավված անձանց հաշվին։



