Երևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից
ЭКОНОМИКАԵրևանի ավագանու որոշմամբ՝ 1,532 քաղաքացի կազատվի բնակելի անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի առկա պարտավորությունների ու հաշվարկված տույժերի վճարումից։ Արտոնության ընդհանուր չափը կկազմի 58 մլն 122 հազար 686 դրամ։
Արտոնությունից կօգտվեն՝
- մարտական գործողությունների հետևանքով զոհվածների, վիրավորված և ստացած վնասվածքներից հետագայում մահացածների ընտանիքների անդամները,
- Արցախի և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները,
- պաշտպանության մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք։
Նշված քաղաքացիներից 533-ը 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ են, իսկ 999-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



