Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան
ПОЛИТИКАԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առավոտ բարլուսով Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ էության, նա նշում է, որ «խաղաղության» հասնելու համար պետք է ամբողջովին դուրս գալ Ադրբեջանի հետ պահանջների տրամաբանությունից։ Ավելին, իր խոսքում նա ընդգծում է, թե Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից «տպավորություն է ստացել, որ վերջինս էլ է դրան կողմնակից»։
Այս մոտեցման տրամաբանությունը, մեղմ ասած, մտահոգիչ հետևանքներ կարող է ունենալ։ Այն պարագայում, երբ խաղաղության հասնելու նախապայման է ներկայացվում Ադրբեջանի նկատմամբ պահանջներից հրաժարվելը, այդ պահանջների մասին խոսելն ինքնին կարող է ներկայացվել որպես խաղաղության դեմ ուղղված քայլ։ Հենց այս տրամաբանությունն է հիմք տալիս ենթադրելու, որ առաջիկայում կարող է սկսվել հանրային բռնաճնշումների նոր ալիք, երբ տեղի ունեցած և դեռևս սպասվող արհավիրքների վերաբերյալ գնահատականներ ու մեկնաբանություններ ներկայացնող քաղաքական ուժերն ու անհատները հայտնվեն պետական մամլիչի տակ։
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը, ըստ էության, միայն հանրային տրամադրությունները չափելը չէ։ Այն կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ, իսկ այդ պահանջների հետևանքների մասին խոսելը՝ որպես անթույլատրելի վարքագիծ։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



