Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկից
ОБЩЕСТВОՀնդկաստանի Լաքնաու քաղաքում հետաքննություն է ընթանում 24-ամյա Սամրինի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ կնոջը նետել են հյուրանոցի տասներորդ հարկից։
Սամրինի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ Ուտար Պրադեշ նահանգում գտնվող Celestial Manor հյուրանոցի պատուհանների տակ։ Պարզվել է, որ կինը հյուրանոցում գրանցվել էր նախորդ օրը՝ 30-ամյա անհայտ տղամարդու հետ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կնոջ ընկնելուց հետո տղամարդը վերելակով իջել է հյուրանոցի ստորգետնյա ավտոտնակ, ապա մոտոցիկլետով հեռացել դեպքի վայրից։ Կասկածյալի ինքնությունը դեռևս պարզված չէ։
Past.am-ի փոխանցմամբ՝ իրավապահները ուսումնասիրում են հյուրանոցի տեսախցիկների տեսագրությունները՝ դեպքի հանգամանքները վերականգնելու և կասկածյալին հայտնաբերելու նպատակով։
Հատկանշական է, որ հյուրանոցը գտնվում է նահանգային ոստիկանության գլխավոր շտաբի հարևանությամբ։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ դեպքի այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։
Past.am-ը կհետևի գործի զարգացումներին։



