Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում
ЭКОНОМИКАԵվրահանձնաժողովին, էներգակիրների բարձր գների պատճառով, սպասում է «շատ-շատ ծանր ձմեռ»։ Բրյուսելում չեն բացառում էներգակիրների պակասի հավանականությունը՝ նախազգուշացնելով, որ առաջիկա ամիսներին իրավիճակը լինելու է չափազանց անկայուն և անկանխատեսելի։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը։
Միևնույն ժամանակ, Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) նախազգուշացնում է դիզելային վառելիքի դեֆիցիտի մասին, որը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքներով։
Գործակալության նոր ամսական զեկույցի կանխատեսմամբ՝ վառելիքի պակասը կպահպանվի նաև 2027 թվականի զգալի հատվածում։ Կազմակերպությունը զգուշացրել է նաև ստեղծված իրավիճակի տնտեսական լուրջ հետևանքների մասին։
Վառելիքի ռեկորդային բարձր գներն արդեն հանգեցնում են ապրանքների թանկացման՝ բացասաբար անդրադառնալով բնակչության իրական եկամուտների և ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա։



