Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ
ПОЛИТИКАԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Իրինա Յոլյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում վերջինիս նշանակումը կլինի արդյունավետ՝ ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր և պատմականորեն ձևավորված դերակատարությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։ Նշվել է, որ երկու երկրների ռազմավարական գործակցությունն ու երկկողմ կնքված փաստաթղթերն ամուր հիմք են համագործակցության խորացման համար։
Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ԵԽԽՎ զեկույցի ու հետընտրական գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրներին և այլ հարցերի։
Դեսպանը խոսել է Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական հարաբերությունների կարևորությունից՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանն ու հատկապես վիզաների ազատականացման գործընթացին։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



