ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա՝ Ծառատունկի օր, Բրազիլիա՝ Ուսուցչի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1809– ծնվել է գրող Խաչատուր Աբովյանը, որը համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը:
1901- ծնվել է հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը:
1920– ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան):
1922– ծնվել է ականավոր աստղագետ, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:
1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը:
1951– ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:
1980– վախճանվելէ ճանաչված գրող Մուշեղ Գալշոյանը:
1998– վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը:
2004-Հայ-սլավոնական համալսարանի տարածքում բացվել է երախտագիտության այգին՝ որպես հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ. այդ օրը համարվում է համալսարանի հիմնադրման օր:
2006– վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:
2007-տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի` «Գառնու սիմֆոնիայի» ոչնչացման:
2012- Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել նորակառույց 1756 բնակարան:
2013- Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում ոչ-ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի հետ։
2015- 50 ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ, ըստ նրանց, շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարանները այդ ամենը հաշվի չեն առնում:
2018-վախճանվել է հայազգի ռուսաստանցի կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 70 –ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոնը:
533 –բյուզանդացի զորավար Վալիզարին մտել է Կարթագեն՝ այն հետ գրավելով բարբարոսներից:
1570- հիմնադրվել է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:
1608 –ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին:
1666 –Անգլիայի թագավոր Կառլ 2-րդն առաջին անգամ ժիլետ է հագել և այն դարձրել մոդայիկ հագուստ:
1785 –ծնվել է չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կարերան:
1814 –ծնվել է ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը:
1815 –սկսվել է Նապոլեոն Բոնապարտի աքսորը Ատլանտիկ օվկիանոսի Սուրբ Հեղինե կղզում:
1817 –վախճանվել է լեհ ռազմական և քաղաքական գործիչ Տադեուշ Կոստյուշկոն:
1844 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:
1863 –ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խորտակվել է առաջին սուզանավ՝ «Hunley»-ը, ընդ որում՝ խեղդվել են նաև դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և նրա 7 հոգանոց թիմի անդամները:
1880- ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր 632 տարի առաջ:
1897 –ծնվել է խորհրդային երգիծական գրող Իլ յա Իլֆը («12 աթոռ» «Ոսկե հորթը»):
1920-ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»):
1926 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն:
1928 –գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլն իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով:
1940 –էկրան է բարձրացել Չարլի Չապլինի «Մեծ դիկտատոր» կինոնկարը:
1962 –սկսվել է Կարիբյան ճգնաժամը, որը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի 13-օրյա դիմակայությունն էր՝ կապված Կուբայում խորհրդային հրթիռներ տեղադրելու հետ. դիմակայությունն ամբողջ աշխարհին կանգնեցրել է միջուկային պատերազմի սկսման սահմանագծին:
1964– շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբան», որն ունի մոտ 8900 կմ երկարություն:
1971 - Իրանում սկսվել են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները:
1981– ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:
1990- Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանացել է Նոբել յան մրցանակի:
1992 – Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլան մեղավոր է ճանաչվել իրականացրած 52 սպանության համար:
1997– տիեզերք է ուղարկվել «ԿասսինիՀյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը Սատուրն մոլորակի հետազոտության համար. ներկայում այն գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
2008- Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտել է աննախադեպ՝ 7,87 % անկումով:
2020 –Ղրղզստանի նախագահ Սոորանբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



