Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՄենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ողջունել ենք, դա արել ենք բազմիցս և՛ նախագահի շուրթերով, և՛ Արտաքին գործերի նախարարությունում, ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունել ենք պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Վաշինգտոնում: Եվ մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին, այդ մասին ոչ մեկ անգամ ենք ասել:
Ռուսական երկաթուղիներն ունեն կոնցեսիա և աշխատում են Հարավ-Կովկասյան երկաթուղու շրջանակներում: Այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, այն տեխնոլոգիապես սպասարկվում է մեր կողմից: Ուստի առայժմ մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ, սակայն մեր հնարավորությունների և մեր պատրաստակամության մասին բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն»,- ասել է Լավրովը:



