ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում՝ սպանելով երեք երեխայի և մեկ ուսուցչի։ Ոստիկանության հաղորդմամբ՝ ավելի ուշ նրան կրակել ու սպանել է տեղի բնակիչներից մեկը։
Զոհված երեխաները եղել են 5, 8 և 11 տարեկան։ Ոստիկանության տվյալներով՝ ևս մեկ երեխա՝ 7 տարեկան, և 54-ամյա մի ուսուցիչ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ ուսուցիչը մահացել է։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակվողը մտել է «Սիլվեր Ռեյլ» (Silver Rail) տարրական դպրոց ու կրակ բացել փակ դռների ուղղությամբ։ Հայտնի չէ, թե արդյոք հարձակվողը որևէ կապ է ունեցել դպրոցի հետ։
«Մենք ցնցված ենք և խորապես վշտացած այս անիմաստ ողբերգությունից», - ասել է Բենդ-Լա Փայն դպրոցական շրջանի ղեկավար Սթիվեն Կուկը։
Ըստ Բենդի ոստիկանապետ Մայք Կրանցի՝ 16-ամյա դեռահասին կրակել և սպանել է տեղի բնակիչներից մեկը, ով նկատել է նրան դպրոց մտնելիս ու հետևել նրան։



