Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը

МЕЖДУНАРОДНОЕ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Ղրղզստանի պետական օրհներգները, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի նեղ կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի՛ Սադիր Նուրգոժոյի, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն, և ես հուսով եմ ու համոզված եմ, որ այցի արդյունքում մենք նոր էջ կբացենք մեր հարաբերություններում։ Իհարկե, մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը միշտ ավանդաբար եղել է բարձր մակարդակի վրա և շարունակում է մնալ այդպիսին։ Այսօր մեր հանդիպման և զրույցների ընթացքում մենք քննարկում ենք, թե ինչպես ակտիվացնել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Եվ մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում այն տնտեսական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ղրղզստանում։ Այն նախագծերը, որոնք իրականացնում եք, կարծես միտված են նոր առևտրային ուղիների ստեղծման ընդհանուր նպատակին: Կարծում եմ, որ մեր նախագծերն, ընդհանուր առմամբ, կարող են ինտեգրվել, քանի որ TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանային զարգացումների արդյունքում, կարծում եմ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները կբացվեն։

Ձեզ մոտ նույնպես տրանսպորտի ոլորտում շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, և կարծում եմ, որ, հատկապես այս համատեքստում, մենք պետք է քննարկենք, թե ինչպես հետագայում զարգացնենք մեր համագործակցությունը։

Կրկին ողջունում եմ Ձեզ, բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն»:

Իր հերթին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը նշել է․ «Շնորհակալություն, հարգելի՛ Նիկոլ Վովայի։

Նախևառաջ թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել ղրղզական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով այցելելու հրավերի համար։ Սրտանց շնորհավորում եմ հայկական կողմին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում Առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման առիթով։ Միջոցառումն անցավ կազմակերպչական բարձր մակարդակով և ապահովեց միջազգային լայն ներկայացվածություն։

Վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր բարեփոխումների իրականացման գործում։ Ուրախալի է տեսնել Հայաստանի տնտեսության կայուն աճը։

Հատկապես կցանկանայի նշել Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված Ձեր ջանքերը։ Համոզված եմ, որ խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության բարձրացման հիմնական պայմաններն են։ Ղրղզստանին և Հայաստանին միավորում են ոչ միայն բարեկամական հարաբերությունները, այլև մեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը ներշնչված է մարդասիրական գաղափարներով և հաստատում է բարության ու փոխըմբռնման արժեքները։ Այս իդեալները համահունչ են ղրղզ ժողովրդի հոգևոր ավանդույթներին։ Վստահ եմ, որ հարուստ մշակութային ժառանգությունն ամուր հիմք է մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման համար։

Ցանկանում եմ ընդգծել, որ Ղրղզստանի Հանրապետությունը կարևորում է ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը։ Այս գործում կարևոր դեր ունի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը մենք մտադիր ենք խորացնել։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ է պատմության մեջ առաջին անգամ՝ որպես Ղրղզստանի նախագահ, պաշտոնական այցով լինել Հայաստանում։

Վստահ եմ, որ այս այցը կարևոր քայլ կդառնա մեր երկրների միջև անմիջական կապերի ամրապնդման ուղղությամբ։ Գործնական համագործակցության զարգացման զգալի ներուժ կա առևտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը կլինի փաստաթղթերի լայն փաթեթի ստորագրումը, որն ընդգրկում է քաղաքացիների տեղաշարժի և գտնվելու, կենսաթոշակային ապահովության, կրթության, գիտության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև համագործակցության մի շարք այլ ոլորտներ։

Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա առարկայական քննարկել արդիական հարցերը և նախանշել կոնկրետ քայլեր։ Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր թափ կհաղորդեն Ղրղզստան–Հայաստան հարաբերություններին և կամրապնդեն մեր ժողովուրդների բարեկամությունը»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, հաղորդուղիների ապաշրջափակմանը և կապակցվածության խթանմանը միտված քայլերի շուրջ։

Доберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика