6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառին
ОБЩЕСТВОՌուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում վեցամյա աղջիկը վնասվածքներ է ստացել էլեկտրական սայլակով վթարի հետևանքով։ Երեխան առանց թույլտվության նստել է սայլակն ու վարել այն, ինչից հետո բախվել է ծառին։ Այս մասին հայտնում է Ստավրոպոլի երկրամասի պետական ճանապարհային տեսչության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի կեսօրին՝ քաղաքային այգում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպասարկող աշխատողը էլեկտրական սայլակը թողել է դրսում և գնացել գործիքներ բերելու։ Այդ ընթացքում աղջիկը որոշել է ինքնուրույն օգտվել էլեկտրական մեքենայից։
Շարժման ընթացքում սայլակը բախվել է ծառին։ Աշխատողն անմիջապես շտապօգնություն է կանչել։
Past.am-ի փոխանցմամբ՝ քաղաքապետ Եվգենի Մոիսեևը հայտնել է, որ աղջիկը գլխի շրջանում վերքեր և ձեռքերին քերծվածքներ է ստացել։ Նրա խոսքով՝ երեխայի առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում։ Աղջկան նշանակվել է ամբուլատոր բուժում։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Պետական ճանապարհային տեսչության տվյալներով՝ միջադեպի հանգամանքները պարզվում են։
Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։



