Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին
СПОРТՖուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալ-Ահլին» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Ալ-Ֆեյհայի» նկատմամբ (3-2):
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեցին տանտերերը. աչքի ընկավ Ուգո Մոուրան: Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը Արտյոմ Բոնդարենկոյի գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, «Ալ-Ահլին» առաջ անցավ հաշվի մեջ. նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ալ-Բուրայկանը:
65-րդ րոպեին Ջեյսոնը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 70-րդ րոպեին Բոնդարենկոն իր երկրորդ գոլով հաղթանակ պարգևեց հյուրերին՝ ձևակերպելով դուբլ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Ալ-Ահլիի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց գրեթե ողջ հանդիպմանը՝ փոխարինվելով միայն 90+4-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» 9 խաղից հետո վաստակեց 21 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ալ-Ֆեյհան» 10 հանդիպումից հետո իր ակտիվում ունի 7 միավոր և գտնվում է 14-րդ տեղում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի շրջանակում նախատեսված «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» հանդիպումը հետաձգվել է և կկայանա 2027 թվականի մարտի 6-ին։
Armsport
Հետևեք մեզ՝ այստեղ



