Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան
ЛАЙФՆիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը և նրա արգենտինացի զուգընկեր Նիկո Կինանը հայտարարել են, որ ձվաբջջի դոնորի և փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունենալու.
«Մեր կյանք է գալիս մի շատ յուրահատուկ մարդ։ Կհանդիպենք 2027 թվականին, փոքրի՛կ», - Instagram-ում գրել է զույգը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նրանք պահում են հղիության ուլտրաձայնային հետազոտության պատկերը։
Յետենի «D66» կուսակցությունը հայտնել է, որ հղիությունը հնարավոր է դարձել նիդեռլանդացի երկու ընկերուհու օգնությամբ, որոնք արդեն երեխաներ ունեն։
«Մենք անչափ շնորհակալ ենք, որ երկու հրաշալի կանանց շնորհիվ այժմ հնարավորություն ունենք իրականություն դարձնել մեր երազանքը», - ասել է վարչապետը։ Նիդեռլանդների վարչապետն ու հոկեիստ զուգընկերը նշանադրվել են 2024 թվականին։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



