Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը
СПОРТՀոկտեմբերի 19-ին «Ալ-Ահլին» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրի արտագնա խաղում 3։2 հաշվով հաղթանակ է տարել «Ալ-Ֆեյհայի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է 89 րոպե։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձել է ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Բոնդարենկոն, որը դուբլ է ձևակերպել։ Հաղթողների կազմում ևս մեկ գոլի հեղինակ է դարձել սաուդցի հարձակվող Ֆիրաս Ալ-Բուրայկանը։
Սպերցյանը SofaScore վիճակագրական հարթակից ստացել է 7,1 գնահատական։
Այս հաղթանակի շնորհիվ «Ալ-Ահլին» շարունակում է պայքարը Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար դիրքերի համար։ Անցկացրած ինը հանդիպումներից հետո Սպերցյանի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



