Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերին
КУЛЬТУРАCOP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։
Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։
«Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու հնագույն պատմությունը»,– մասնավորապես գրել է Ազուզ Նասրին, որը Հայաստան է ժամանել որպես Ալժիրի Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի ներկայացուցիչ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



