Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի անկարգությունների ժամանակ թալանված Hermès-ի, Louis Vuitton-ի և Celine-ի պայուսակները հայտնվել են վերավաճառքի Vinted հարթակում։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ հարթակում ավելացել են կասկածելի հայտարարությունները։
Ֆրանսիայի թվային հարցերով նախարար Անն Լը Հենանֆը պահանջել է անհապաղ հեռացնել գողացված ապրանքների վաճառքի հայտարարությունները։ Vinted-ը հայտնել է, որ արդեն միջոցներ է ձեռնարկել դրանք հեռացնելու և կասկածելի հաշիվներն արգելափակելու ուղղությամբ։
Ապրանքների վերավաճառքի փորձագետ Գրեհեմ Վեթզբարգերը զգուշացրել է, որ անկարգություններից հետո հարթակից գնումներ կատարած մարդիկ կարող են անգիտակցաբար գողացված պայուսակ ձեռք բերած լինել։ Նա գնորդներին խորհուրդ է տվել ստուգել ապրանքների ծագումը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



