Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

ОБЩЕСТВО

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (International Science and Technology Center) կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանի բացմանը։

Նախարարը կարևորել է Հայաստանում նստաշրջանի անցկացումը՝ ընդգծելով, որ մեր երկիրն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում կենտրոնի կառավարման խորհրդի նիստը։

«Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ ամփոփելու համատեղ աշխատանքի արդյունքները և նախանշելու համագործակցության հետագա առաջնահերթությունները՝ հաշվի առնելով գիտության ու տեխնոլոգիաների առաջընթացը և անվտանգության ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերները։ Գիտության առաջընթացի իրական արժեքը չափվում է ոչ միայն նոր գիտելիքի ստեղծմամբ, այլև մարդու բարեկեցությանը, խաղաղությանն ու անվտանգությանը դրա ծառայեցմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ Հայաստանի գիտության զարգացման ռազմավարության հիմքում դրված այս սկզբունքը համահունչ է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությանը։

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ Հայաստանի գիտական համակարգի համագործակցության  մասին՝ փաստերով

Նախարարի խոսքով՝ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականից․ այս տարիներին Հայաստանում ֆինանսավորվել է շուրջ 200 գիտահետազոտական նախագիծ՝ ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ գիտական կազմակերպություններին տրամադրվել է շուրջ 4000 միավոր գիտական սարքավորում՝ մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Ներկայում կենտրոնի աջակցությամբ Հայաստանի բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում իրականացվում է շուրջ 12 նախագիծ՝ գիտատեխնոլոգիական տարբեր ուղղություններով։ Կենտրոնի աջակցությամբ շուրջ 400 հայաստանյան գիտնական մասնակցել է միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների և գիտական այլ միջոցառումների, Հայաստանում կազմակերպվել են շուրջ 100 գիտաժողովներ ու սեմինարներ, իսկ իրականացված հետազոտությունները հիմք են դարձել շուրջ 250 գիտական ատենախոսությունների համար։ Նախարարն անդրադարձել է նաև միջազգային գործընկերության գործնական արդյունքներին՝ նշելով, որ Հայաստանի գիտնականներն արտերկրի առաջատար գիտական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ իրականացրել են շուրջ երկու տասնյակ համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Ճապոնիայի Ֆուկուսիմայի միջուկային ռեակտորի վթարի հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետազոտություններ։

Նախարարն ընդգծել է գիտական արդյունքների գործնական կիրառության նշանակությունը՝ նշելով, որ կենտրոնի աջակցությամբ իրականացվել են առևտրայնացման 10 նախագծեր, որոնց արդյունքում ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ գիտական համագործակցությունը կարող է նպաստել ոչ միայն գիտելիքի ստեղծմանը, այլև տնտեսական զարգացմանն ու հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովմանը»,- ընդգծել է նախարարը։

Գիտության և անվտանգության փոխկապակցվածության մասին

Խոսելով գիտության և անվտանգության փոխկապակցվածության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կենսաբանական և միջուկային անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների կառավարումը և նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացումը պահանջում են գիտականորեն հիմնավորված լուծումներ և միջազգային սերտ համագործակցություն։

«Մեր համոզմամբ՝ գիտական առաջընթացը պետք է մշտապես ուղեկցվի պատասխանատվությամբ, իսկ նոր տեխնոլոգիաների զարգացումը՝ դրանց խաղաղ և անվտանգ կիրառման հստակ նպատակով»,- շեշտել է նախարարը։

Հայաստանի գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ներկայացնելով 2026 թվականի հունվարին ՀՀ կառավարության հաստատած գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Դրա առանցքային նպատակներն են միջազգային մրցունակ գիտական համակարգի ձևավորումը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը, մարդկային ներուժի զարգացումը և գիտական արդյունքների գործնական կիրառության ընդլայնումը։ Ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների շարքում են արհեստական բանականությունը, կենսատեխնոլոգիաները, էներգետիկան, տիեզերական տեխնոլոգիաները և գիտատեխնոլոգիական այլ առաջատար ոլորտներ։

Վերջին հինգ տարիներին գիտության ոլորտի պետական ֆինանսավորման եռապատկման մասին  

Նախարարը տեղեկացրել է, որ վերջին հինգ տարիներին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է շուրջ երեք անգամ, իսկ հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման նպատակով հատկացվել է ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ծրագրերի շրջանակում 34 պետական բուհի և գիտական կազմակերպության համար ֆինանսավորման են երաշխավորվել ավելի քան 250 սարքեր ու սարքավորումներ, ինչպես նաև նախատեսվել է 165 խոշոր գիտական սարքավորման ձեռքբերում։ Որպես նշանակալի օրինակ՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Երևանի պետական համալսարանում ստեղծված գերհամակարգչային կենտրոնը՝ համալրված 72 NVIDIA H100 գրաֆիկական պրոցեսորներով։

Գիտության ոլորտում մարդկային ներուժի զարգացման մասին

Անդրադառնալով գիտության ոլորտում մարդկային ներուժի զարգացմանը՝ նախարարը նշել է, որ արտերկրի գիտնականների ներգրավման ծրագրերի շնորհիվ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 գիտնական, իսկ ևս շուրջ 60 գիտնական հեռավար ղեկավարում է հայաստանյան գիտական կազմակերպություններում ձևավորված հետազոտական խմբեր և ստորաբաժանումներ։

Մրցունակ գիտական միջավայր ձևավորելու մասին

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների նպատակն է Հայաստանում ձևավորել ժամանակակից գիտական միջավայր՝ նպաստելով նոր գիտելիքի ստեղծմանն ու գործնական նշանակություն ունեցող լուծումների մշակմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գիտական համակարգում իրականացվող բարեփոխումները և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջազգային փորձն ու գործընկերային լայն ցանցը կարող են փոխլրացնել միմյանց՝ նոր հնարավորություններ ստեղծելով համատեղ հետազոտությունների և գիտատեխնոլոգիական նախաձեռնությունների զարգացման համար։

Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ծրագրերին՝ ընդլայնելով համատեղ հետազոտությունները, երիտասարդ գիտնականների ներգրավվածությունն ու միջազգային գործընկերային կապերը։

Գիտական ներուժի արդյունավետ օգտագործման մասին

«Վստահ եմ, որ Երևանում անցկացվող այս նստաշրջանը նոր հնարավորություններ կբացի մեր գործընկերության ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների զարգացման և գիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար։ Գիտությունը կարող է դառնալ խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հզոր գործիք, երբ գիտելիքը զուգորդվում է պատասխանատվությամբ, իսկ միջազգային համագործակցությունը՝ գործնական արդյունքներով»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ղեկավարությանը և գործընկերներին երկարամյա արդյունավետ համագործակցության համար։

Նախարարը պատվիրակներին հրավիրել է մասնակցել COP17-ի  շրջանակում գիտությանը նվիրված միջոցառումներին

Միջոցառմանը ներկա են եղել նաև Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) գործադիր տնօրեն Կարինա Անգելուևան, կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ, դոկտոր Ռոնալդ Լեհմանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը:

Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանը հյուրընկալելու, կենտրոնի հետ արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին միջազգային գործընկերներին հրավիրել է մասնակցելու այս օրերին Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսված՝ գիտությանը նվիրված միջոցառումներին՝ կարևորելով դրանք որպես գիտական

ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»