Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիան
ОБЩЕСТВОԱմիօ բանկը Instagram-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիան:
Ակցիայի շրջանակում 16-ից 25 տարեկան անձինք, ինչպես նաև 25 տարեկանից բարձր ուսանողները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Amio Mastercard Student քարտ՝ 5 տարով, առանց քարտի բացման և տարեկան սպասարկման վճարների։
Քարտով առնվազն 10 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով հաստատված անկանխիկ գործարք կատարած քարտապանները նաև մասնակցել են գովազդային վիճակախաղին։
Համակարգը պատահականության սկզբունքով՝ քարտերի վերջին չորս թվանշաններով, ընտրել է 3 հատ AirPods 4-ի, 1 հատ Apple Watch 10-ի և գլխավոր մրցանակի՝ iPhone 18 Pro-ի հաղթողներին։ Բոլոր հինգ հաղթողներն ուրախալի լուրը ստացել են հեռախոսազանգով՝ հենց ուղիղ եթերում։
Դուք նույնպես դարձե՜ք Ամիօ բանկի հաճախորդ՝ ներբեռնելով AMIO Mobile հավելվածն ու անցնելով արագ գրանցում։ Օգտվե՜ք Ձեր առօրյան հեշտացնող բանկային լուծումներից և, իհարկե, բաց մի՜ թողեք Ամիօի նոր առաջարկներն ու հաճելի անակնկալները։
Գովազդային վիճակախաղի ամբողջական տեսագրությունը կարող եք տեսնել այստեղ։
amiobank.am | +374 10 59 20 20
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



