Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕԱրքայազն Հարրին հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել իր հարաբերությունները հոր, եղբոր՝ Ուիլյամի և թագավորական ընտանիքի մնացած անդամների հետ։
«Որոշ մարդիկ չեն ուզում, որ ամեն ինչ լավանա։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա։ Հաշվի առնելով աշխարհում այժմ կատարվող ամեն ինչ, ամենակարևորը հաշտվելն է», - ասել է Հարրին GQ ամսագրին տված հարցազրույցում։
Սասեքսի դուքսը շեշտել է ներման և անցյալը թողնելու կարևորությունը։ «Սպիները մնում են, բայց ամենակարևորը այն է, թե ինչպես եք նայում տեղի ունեցածին և ինչպես եք դրան հաղթահարում», - նշել է նա։
Արքայազն Հարրին ասել է, որ հասկանում է հանրության հետաքրքրությունը թագավորական ընտանիքի ներսում ընտանեկան հակամարտությունների նկատմամբ, քանի որ նման իրավիճակները շատերին ծանոթ են։ «Ես հաճախ եմ լսում եղբայրների և քույրերի հակամարտությունների, երեխաների և ծնողների միջև դժվար հարաբերությունների մասին պատմություններ», - ընդգծել է նա։
Սասեքսների ներկայացուցիրը հավելել է, որ Հարրիի մեկնաբանությունները հաշտվելու իր դժկամության մասին ուղղված չեն եղել արքայազն Ուիլյամին կամ այլ հարազատներին։ Հարցազրույցը ձայնագրվել է սեպտեմբերի վերջին, և հրատարակիչները հետաձգել են հրապարակումը։
Օգոստոսի 20-ին հայտարարվել էր, որ Հարրին և Մեգան Մարքլը և նրանց երեխաները վերադարձել են Միացյալ Թագավորություն՝ ԱՄՆ-ում վեց տարի անցկացնելուց հետո։ Ընտանիքը մասնավոր չվերթով թռել է Կալիֆոռնիայից դեպի Բիրմինգհեմի օդանավակայան։ Զույգի երեխաներն արդեն հաճախում են բրիտանական դպրոց. ուսումնական տարին սկսվել է սեպտեմբերին։
Հետևեք մեզ՝ այստեղ



