Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա
МЕЖДУНАРОДНОЕԻրանը պահանջել է, որ Մերձավոր Արևելքի երկրները չաջակցեն ԱՄՆ-ին զինված հակամարտության վերսկսման դեպքում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեկին։
«Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել. նրանք պետք է դադարեցնեն ԱՄՆ-ին ցուցաբերվող ցանկացած աջակցություն», - հայտարարել է պատգամավորը։
Ֆեդա-Հոսեյն Մալեկին նշել է, որ նախորդ ռազմական գործողությունների 40 օրերի ընթացքում Թեհրանը հարվածներ է հասցրել այն պետությունների տարածքում տեղակայված ռազմակայաններին, որոնք Վաշինգտոնն օգտագործել է հարձակումներ իրականացնելու համար։
Մալեկիի խոսքով՝ հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կկարողանա պարզել, թե որ ուժերն են շարունակում աջակցել Միացյալ Նահանգներին։ Պատգամավորը զգուշացրել է, որ նման երկրները կդիտարկվեն որպես թշնամական, և Իսլամական Հանրապետությունը կարող է նրանց նկատմամբ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք դուրս կգան միայն ռազմակայաններին հարվածներ հասցնելու շրջանակից։



