«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
БЛОГ«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.
Խաղաղության կեղծ խոստումով Հայաստանին պարտադրվող աշխարհաքաղաքական ծուղակ
Հայրենասե՛ր հայ ժողովուրդ,
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության հիմքում պետք է դրվի բացառապես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային-պետական շահը, այլ ոչ թե օտար պետությունների կամ գերտերությունների շահերը։
Հայաստանի Հանրապետությունը երբե՛ք չպետք է դառնա օտար պետությունների ու գերտերությունների հակամարտությունների գործիք, օտարերկրյա ծրագրերի իրականացման հարթակ կամ տարածաշրջանային մրցակցության զոհ։ Երբե՛ք։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը երբեք սակարկման ենթակա չեն։
Սյունիքը՝ Հայաստանի անվտանգության կենսական տարածք
Սյունիքը պարզապես Հայաստանի հարավային մարզը չէ։ Սյունիքը Հայաստանի անվտանգության կենսական տարածքն է, Հայաստանի և Իրանի միջև անմիջական ցամաքային կապն ապահովող ռազմավարական տարածքը, Հայաստանի հարավային դարպասն ու Հայոց պետականության հարավային հենասյունը։
Սյունիքը երբե՛ք չի կարող դառնալ օտար պետության կամ գերտերության ազդեցության, ռազմական ներկայության կամ վերահսկողության տարածք։
Սյունիքը Հայաստանի Սյունիքն է։ Եվ վե՛րջ։
Ուստի Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, իրականացվող ցանկացած աշխարհաքաղաքական ծրագիր պետք է գնահատվի ոչ թե օտար պետությունների կամ գերտերությունների շահերի, այլ բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահի տեսանկյունից։
Հայաստան–Իրան պետական սահմանը երբե՛ք չի կարող դառնալ աշխարհաքաղաքական որևէ ծրագրի զոհ
Հայաստանի և Իրանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները մեր տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոններից են։ Հայաստան–Իրան պետական սահմանը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության կենսական հենասյուներից է։
Մենք համոզված ենք, որ Հայաստան–Իրան պետական սահմանը պետք է պահպանվի անսասան, իսկ երկու պետությունների միջև պատմական բարեկամությունն ու համագործակցությունը շարունակաբար ամրապնդվեն։
Երբե՛ք չպետք է թույլ տալ, որ Հայաստան–Իրան պետական սահմանը դառնա աշխարհաքաղաքական որևէ ծրագրի զոհ։
«Թրամփի ուղի» ծրագիրը
«Թրամփի ուղի» կամ նույնն է՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ ներկայացվող հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը, մեր համոզմամբ, մահացու վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության և ազգային-պետական շահի համար։
«Թրամփի ուղին» խաղաղության կեղծ խոստումով Հայաստանին պարտադրվող աշխարհաքաղաքական ծուղակ է։ Սա խաղաղության ճանապարհ չէ, այլ «Մեծ Թուրան» թուրքական ծրագրի իրականացման ճանապարհ, որի վերջնական նպատակը Հայաստանի կործանումն է։
Մենք համոզված ենք, որ «Թրամփի ուղի» անվանումը «Մեծ Թուրան» թուրքական ծրագրի ժամանակավորապես փոխված անվանումն է։
«Թրամփի ուղի» կամ «Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը ուղղակի սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայաստանի բարեկամներ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։
«Թրամփի ուղի» ծրագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես Հայաստանի համար տնտեսական կամ հաղորդակցային նախագիծ, այլ որպես օտար պետությունների կամ գերտերությունների աշխարհաքաղաքական ծրագիր, որի իրականացման վերջնական հետևանքները կործանարար կլինեն Հայաստանի համար։
Ոչ մի օտար պետության, գերտերության շահ և ոչ մի միջազգային պայմանավորվածություն չեն կարող գերակա լինել Հայաստանի ազգային-պետական շահի նկատմամբ։
Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության իրավազորության, սահմանային և մաքսային վերահսկողության ներքո։
Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքում պետք է լինի միակ և լիարժեք իշխանություն իրականացնող պետությունը։
Եվ վե՛րջ։
Եվ վե՛րջ։
Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից
Պահանջո՛ւմ ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝
1. Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը։ Բացառե՛լ Հայաստանի տարածքում արտատարածքային իրավական կամ որևէ այլ ռեժիմի ստեղծումը, որը սահմանափակում է Հայաստանի պետական իրավազորությունը։ Չընդունե՛լ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սահմանափակող որևէ պայմանավորվածություն և ցանկացած միջազգային համաձայնություն գնահատե՛լ բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից ելնելով։
2. Զարգացնե՛լ Հայաստանի զինված ուժերը, անցկացնե՛լ զորահավաք և ձևավորե՛լ 200․000-անոց ժամանակակից, հզոր ու մարտունակ Ազգ-Բանակ։ Այն պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանն ու պաշտպանությանը, հայ ազգի, Հայոց հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց պետության պաշտպանությանը, պահպանմանն ու հզորացմանը։
Հայրենասե՛ր հայ ժողովուրդ,
Հայաստանի ապագան պետք է բացառապե՛ս որոշվի Հայաստանում՝ Հայաստանի ազգային-պետական շահից ելնելով։ Եվ վե՛րջ։
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
պահեստազորի Գնդապետ,
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի Փոխնախարար։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



