Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի
МЕЖДУНАРОДНОЕՏիբեթի ինքնավար շրջանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի երեկոյան Չինաստանի Տիբեթի Ինքնավար շրջանում գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ։ EMSC-ի տվյալներով՝ Նագչու քաղաքի Բաչեն շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.0 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
«Երկրաշարժը խլել է 16 մարդու կյանք, 76-ը՝ վիրավորվել», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր 16 մարդու մահվան և 65 տուժածի մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բնական աղետի հետևանքով փլուզվել կամ վնասվել է ավելի քան 330 տուն։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժի հետևանքները վերացնելու համար աղետի գոտի է ուղարկվել ավելի քան 5000 մարդ։



