Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.ru–ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, թե քաղաքականության մեջ զգացմունքների համար տեղ չկա, ու բացատրել է, որ եթե ինքը չհետևեր այդ սկզբունքին, ապա Երևանի կենտրոնում կկանգնեցվեր երրորդ Հաղթական կամարը, և դա կլիներ Բաքվում և լքված Ստեփանակերտում արդեն տեղադրված կամարների լրացում։

Բաքուն նաև ազդարարել է իր պատրաստակամությունը խաղաղության գործընթացը կարճ ժամանակով առանձնացնելու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իր պահանջներից, որը, ըստ Ալիևի, Հայաստանն իբր փորձում է գողանալ Կովկասյան Ալբանիայից, որի ժառանգորդն, իբր, Ադրբեջանն է։ Ղարաբաղի միջնադարյան եկեղեցիներում ալբանա-ուդիական արարողությունների հետ գրեթե միաժամանակ Բաքուն անվտանգության համաժողովում ամենահյուրընկալ կերպով ընդունել է նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանին։ Միևնույն ժամանակ ոչ մի պատմական «նորարարություն» չի խանգարել արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել իրենց երկրների ճակատագրերը։

Սակայն պատմական ճակատում ադրբեջանական այս հարձակումը «ուղղության արմատական փոփոխության» միայն նախերգանքն է։ Նիկոլ Փաշինյանը, որի հետ Ալիևը մեկ տարի առաջ Վաշինգտոնում ցուցաբերել էր աննախադեպ հակապատերազմական եռանդ, ըստ «նոր պատմագրության», այլևս խաղաղության աղավնի չէ։ Փաշինյանն այժմ ոչ պակաս պատասխանատվություն է կրում Ղարաբաղյան ողբերգության համար, քան իր նախորդները։ Նա դադարել է իր հայտարարություններով նվաստացնել ադրբեջանական ժողովրդին միայն երկաթե բռունցքի հարվածի տակ։ Մի խոսքով՝ կարծես Վաշինգտոնը երբեք գոյություն չի էլ ունեցել, ինչպես գոյություն չեն ունեցել վեց տարվա բանակցությունները, որոնք անցել են այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հաղթական սարկազմով հարցրեց իր պարտված հակառակորդին. «Նոլդո՞ւ Փաշինյան»։

Իհարկե, թեև ոչ այս չափով, բայց Ալիևի ձայնում պողպատ զգացվում էր նաև նախկինում։ Հիմա էլ նա կիսվել է պատմական քարտեզներն ուսումնասիրելու իր փորձով, որոնց վրա «չի կարողացել» գտնել Սևանա լիճը, միայն Գոյչան է։ Այս անգամ, ի դեպ՝ առաջին անգամ, ոչ մի խոսք չի ասվել սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք Բաքուն հայտարարում է խաղաղության պայմանագիր կնքելու պայման, ոչ էլ Հայաստանով միջանցք բացելու մասին, որը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք»։

Բայց դա այնպիսի նորույթ չէ նրա մոտեցման մեջ, որը Հայաստանում կդիտարկվի որպես լավատեսության պատճառ։ Ընդհակառակը, դատելով ընդհանուր հռետորաբանությունից՝ սա բոլորովին այլ ազդանշան է: Այսինքն, Բաքուն իր հաղթանակից հետո այնպիսի մի բան չստացավ, որը կարելի է բնութագրել որպես անեքսիա կամ փոխհատուցում, և այլևս չի սպասում, որ ձեռք բերված խաղաղությունը խորանա։ Այսինքն՝ այն, ինչ ունենք, բավարար է, կլինի խաղաղություն, բայց ոչ հաշտեցում։ Միայն խաղաղ համակեցություն, եթե, իհարկե, Բաքուն չհամարի, որ Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները չափազանց են։ Բացի այդ, ոչ ոք չի խանգարում հայտարարել, որ Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիները ևս ալբանական են:

Սակայն, ինչպես պարզվում է, Երևանում «հաղթական կամարը» միայն ներկայացման սկիզբն է։ Կովկասյան Ալբանիայի թեման ընդլայնվում է՝ ներառելով ոչ միայն Հայաստանը, այլ նաև Վրաստանը։ Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանի մոտ գտնվող Կուրմուխի Սուրբ Գևորգ ուղղափառ եկեղեցին նույնպես հայտարարվել է ալբանական։ Ալբանիան, ըստ երևույթին, գլխավոր գերգաղափարի մասն է, որին ենթարկվում է ինքնահաստատման ամբողջ ծրագիրը՝ գերինքնիշխանությունը։ Սա սկսվել է Ղարաբաղում տարածքային վերահսկողության վերականգնումից, և այժմ Ալիևը մարտահրավեր է նետում նույնիսկ Թուրքիային։ Ադրբեջանն արդեն իսկ առաջացրել է Անկարայի կողմից մեղմ տրտունջ հիջաբների դեմ իր արշավով, բայց հիմա Ալիևը պնդում է, որ Բաքուն Թուրքիայից երբեք որևէ օգնություն չի ստացել, այդ թվում՝ Ղարաբաղում։ Եթե զենք է գնվել, հիշեցրել է Ալիևը, դա եղել է միայն սեփական փողերով, և բավականին շատ։ Թուրքիան եղբայր է, բայց այլևս ոչ ավագ։

Սա տարածաշրջանային առաջնորդի ելույթ չէ։ Ադրբեջանը դիրքավորվում է որպես բոլորովին այլ լիգայում խաղացող՝ միջին տերություն։ Այն այլևս հետխորհրդային ծայրամաս չէ, այլ հավասար զրուցակից է գերտերությունների հետ, որոնցից, ինչպես Ալիևը հատուկ նշել է, աշխարհում մնացել են միայն երկուսը, և Ռուսաստանը դրանց մեջ չէ։ Բաքվի կողմից Ռուսաստանին որպես գերտերություն լքելուց առաջ էլ Երևանն էր դադարեցրել նրա հետ գործընկերությունը դիտարկել որպես ռազմավարական։ Հետևաբար, Մոսկվայի՝ Կովկասից հեռանալու վարկածը կարելի է համարել փաստված:

Մեկ այլ ներքաղաքական խնդիր նույնպես հայտարարվել է լուծված. վերոնշյալ նվաճումների շուրջ ժողովրդին միավորող գաղափարախոսությունը վերջապես բյուրեղացել է. «Երկրի գաղափարախոսական տարածքը պետք է ազատ լինի արտաքին ազդեցություններից»։ Երկու բաղադրիչներից՝ ինքնիշխանությունից և գաղափարախոսությունից էլ ծագում է երկրում բոլոր քաղաքական գործընթացները կառավարելու օրինականացված մենաշնորհի բանաձևը։ Middle power–ը՝ միջին ուժը, ավելի լայն տերմինաբանական էվոլ յուցիայի մաս է կազմում. այն, ինչը մի ժամանակ կոչվում էր Երրորդ աշխարհ, վերածվում է նոր քաղաքական ծանրքաշայինների հավաքույթի: Սա նոր հիերարխիա է, և Բաքուն միանում է այդ միտմանը։ Այս նոր իրողությունը թույլ է տալիս Ադրբեջանին, ի թիվս այլ բաների, օրինականացնել իր ներքին կառուցվածքը։ Ինքն այն աշխարհի մաս է կազմում, որից ոչ ոք այլևս քաղաքական պատշաճություն չի պահանջում։ Ինքնիշխանությունը, որպես ավտորիտարիզմի երաշխիք, և ճիշտ գաղափարախոսությունը՝ որպես դրա գործիք, այս աշխարհում լուռ ճանաչվում են որպես անխուսափելի իրականություն և մի միջավայր, որին պետք է հարմարվել, այլ ոչ թե պահանջել փոփոխություն։ Եվ Մոսկվան նույնպես ավելի հաճելի է համարում նման գործընկերների հետ գործ ունենալը, հատկապես այս ժամանակներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира