Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն

ОБЩЕСТВО

Վերջին տարիներին էկոլոգիական միջավայրի և աշխատանքային պայմանների ազդեցությունը մարդու առողջության ու կյանքի որակի վրա, մեղմ ասած, մտահոգիչ է։ Դրա վառ դրսևորումներից մեկը ճարպակալման խնդրի շարունակական աճն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ մարդն ապրում էր ճարպակալմամբ։

Այսօր վիրաբուժական միջամտությունների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ստամոքսի բարիատրիկ վիրահատությունը, որը շատերի համար ոչ միայն քաշի նվազեցման, այլև կյանքի որակի էական բարելավման հնարավորություն է։ Հայաստանում ոլորտի առաջատար բժիշկներից զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական  ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, Շենգավիթ ԲԿ֊ի կլինիկայի  գլխավոր բժիշկ, ղեկավար, բուժծառայութան փոխգնդապետ, Երևան քաղաքի  գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանի հետ ։

֊Ե՞րբ է ավելորդ քաշը դառնում առողջական լուրջ խնդիր, և ե՞րբ պետք է քննարկել վիրահատությունը։

֊Ես կուզեի, որ մարդը մասնագետի դիմեր մինչև այն պահը, երբ քաշն արդեն խանգարում է ապրել։ Ճարպակալումը քրոնիկ հիվանդություն է, և դրա բուժումը պետք չէ հետաձգել՝ սպասելով շաքարային դիաբետի կամ այլ բարդությունների առաջացմանը։

Երբ մարդն աստիճաններով բարձրանալիս շնչահեղձ է լինում, դժվարությամբ է շարժվում, ունի հոդացավեր, բարձր ճնշում, բարձր շաքար կամ քնի ընթացքում շնչառության կանգեր, արդեն պետք է հետազոտվել։ Բայց նույնիսկ գանգատների բացակայությունը դեռ չի նշանակում, որ առողջական ռիսկեր չկան։

Վիրահատության հարցը որոշում ենք ամբողջական գնահատումից հետո։ Միջազգային ուղեցույցներով՝ մարմնի զանգվածի ինդեքսը 35 և ավելի լինելու դեպքում բարիատրիկ վիրահատությունը բուժման առաջարկվող տարբերակներից է՝ անկախ ուղեկցող հիվանդությունների առկայությունից։ Իսկ 30–34,9-ի դեպքում այն կարող ենք քննարկել հատկապես նյութափոխանակային հիվանդությունների կամ ոչ վիրահատական բուժման անբավարար արդյունքի պարագայում։

Ինձ համար կարևոր է, որ մարդը հասկանա՝ խորհրդատվության գալը դեռ չի նշանակում վիրահատվել։ Մենք նախ պարզում ենք՝ ինչ բուժում է իրեն անհրաժեշտ։ Դա կարող է լինել սննդակարգի փոփոխություն, դեղորայքային բուժում կամ վիրահատություն։

Ինձ համար առաջնայինը պացիենտի առողջությունն ու բուժման արդյունքն են։ Ցանկացած մոտեցման արժեքը որոշվում է դրա անվտանգությամբ, արդյունավետությամբ և երկարաժամկետ արդյունքներով։

֊ Բացի քաշի նվազեցումից,  ի՞նչ առողջական խնդիրների դեպքում կարող է օգնել բարիատրիկ վիրահատությունը։

֊Կշեռքի վրա երևացող թիվը բուժման արդյունքի միայն մի մասն է։ Մեզ համար նույնքան կարևոր է՝ ինչ է փոխվում մարդու առողջության ,  կենսակերպի ու կյանքի որակի մեջ։

Ճարպակալում ունեցող պացիենտների մոտ վիրահատությունը կարող է բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, քնի օբստրուկտիվ ապնոէի և ճարպային փոխանակության խանգարումների ընթացքը։ Քաշի նվազեցմամբ կարող է պակասել նաև հոդերի ծանրաբեռնվածությունը, մարդը կարող է ավելի ազատ շարժվել և ավելի ակտիվ ապրել։

Պատկերացրեք՝ մարդը նախկինում մի քանի քայլից հոգնում էր, իսկ հիմա կարողանում է զբոսնել, աշխատել, երեխայի հետ խաղալ։ Կամ քնի ընթացքում շնչառության խնդիրներ ուներ, առավոտյան արթնանում էր հոգնած, և բուժումից հետո այդ վիճակը բարելավվում է։ Սրանք կյանքի որակի շատ կոնկրետ փոփոխություններ են։

Բայց այստեղ պետք է ճիշտ սպասելիքներ ձևավորել։ Բոլորի մոտ արդյունքը նույնը չէ, և բարիատրիկ վիրահատությունների տարբեր տեսակներն էլ նույն ազդեցությունը չունեն։ Մենք ընտրում ենք տվյալ մարդու համար առավել նպատակահարմար միջամտությունը և շարունակում ենք հետևել նրան վիրահատությունից հետո։

֊Շաքարային դիաբետի ո՞ր փուլում է վիրահատությունն արդյունավետ, և ի՞նչ հակացուցումներ կան։

֊Առաջին հերթին պետք է հստակեցնենք,  խոսքը հիմնականում երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին է։ Առաջին տիպի դիաբետի դեպքում այս վիրահատությունը չի վերացնում ինսուլինի անհրաժեշտությունը։

Երկրորդ տիպի դեպքում որոշումը միայն շաքարի ցուցանիշով չենք ընդունում։ Կարևոր են հիվանդության տևողությունը, քաշը, ստացվող բուժումը, ենթաստամոքսային գեղձի՝ ինսուլին արտադրելու պահպանված հնարավորությունը և ընդհանուր առողջական վիճակը։

Սովորաբար ավելի կարճ տևողությամբ դիաբետի և հիվանդության ավելի թեթև ընթացքի դեպքում ռեմիսիայի հավանականությունն ավելի բարձր է։ Բայց ինսուլին ստանալն ինքնին դեռ չի նշանակում, որ վիրահատությունն անիմաստ է։ Որոշ պացիենտների մոտ կարող ենք հասնել շաքարի ավելի լավ վերահսկման և դեղորայքի պահանջի նվազեցման։

Ես զգույշ եմ «դիաբետը վերջնական բուժում ենք» արտահայտության հետ։ Մենք կարող ենք հասնել ռեմիսիայի՝ երբ շաքարը պահպանվում է սահմանված մակարդակում առանց շաքարն իջեցնող դեղերի։ Սակայն հիվանդությունը կարող է կրկին դրսևորվել, ու հսկողությունը պետք է շարունակվի։

Հակացուցումները կամ վիրահատությունը հետաձգելու պատճառները կարող են լինել ընդհանուր անընդունելի վիրահատական ռիսկը, չկառավարվող ծանր հոգեկան վիճակները, ակտիվ ալկոհոլային կամ թմրամիջոցային կախվածությունը։ Պետք է նաև համոզված լինենք, որ մարդը հասկանում է միջամտության հետևանքները և կարող է հետևել հետագա բուժմանն ու սննդային ցուցումներին։

Այս որոշումը ճիշտ է ընդունել վիրաբույժի, էնդոկրինոլոգի և անհրաժեշտ մյուս մասնագետների համատեղ գնահատմամբ։

֊ Ի՞նչն է խանգարում հայկական բժշկության ճանաչելիությանը, և ո՞վ պետք է խոսի հայկական մեթոդների մասին։

֊Իմ կարծիքով մեր խնդիրներից մեկը կատարվող աշխատանքը տեսանելի ու ստուգելի դարձնելն է։ Լավ արդյունքը պետք է կարողանանք ներկայացնել նաև միջազգային մասնագիտական հանրությանը հասկանալի ձևով։

Եթե խոսքը հեղինակային մոտեցման մասին է, առաջին հերթին խոսքը պետք է լինի փաստերինը՝ ինչ է առաջարկվում, ինչով է տարբերվում, ում համար է նախատեսված, ինչ արդյունքներ ու բարդություններ են արձանագրվել։ Դրա համար անհրաժեշտ են տվյալներ, հրապարակումներ, գիտաժողովներում ներկայացումներ և մասնագիտական քննարկում։

Այստեղ դեր ունեն և՛ բժիշկը, և՛ բժշկական կենտրոնը, և՛ մասնագիտական ասոցիացիաները։ Պետական կառույցներն էլ կարող են աջակցել միջազգային համագործակցությանն ու հայկական բժշկության ներկայացմանը։

Մեդիան օգնում է, որ հասարակությունը տեղեկանա։ Բայց մեթոդի մասնագիտական ընդունումը ձևավորվում է հետազոտություններով և գործընկերների գնահատմամբ։

Ես կուզեի, որ հայկական բժշկության մասին խոսեին վստահությամբ, և այդ վստահության հիմքում լինեին չափելի արդյունքները։

֊ Ինչո՞ւ է հայկական բժշկությունը թանկ ընկալվում, եթե որոշ միջամտություններ արտերկրում ավելի թանկ արժեն։

֊Ես հարցը չէի սկսի նրանից՝ ում է ձեռնտու այդ կարծիքը։ Առանց փաստերի դժվար է ասել, որ այն ինչ-որ մեկը նպատակային տարածում է։

Եթե մարդը չի կարող վճարել իր բուժման համար, նրա համար այն թանկ է։ Այն փաստը, որ նույն միջամտությունը մեկ այլ երկրում ավելի թանկ արժե, իր ֆինանսական դժվարությունը չի վերացնում։ Միջազգային գնի համեմատությունն ու մեր բնակչության համար հասանելիությունը տարբեր հարցեր են։

Ինչ վերաբերում է հրեշավոր գներին վստահ կասեմ ,որ ճիշտ հակառակն է, կոնկրետ այս վիրահատության մասին ասեմ, որ ամենահարմար գինը մեզ մոտ է, և վերջիվերջո բաներ կան ,որի հետ պետք է հիվանդը հաշվի նստի , մենք աշխատում ենք նույն այն գործիքներով , որով աշխատում են աշխարհի առաջատար հիվանդանոցներում , հետևաբար գինը նաև ձևավորվում է տվյալ մեկանգամյա օգտագործվող գործիքներից:

Գների հրեշավոր լինելուց խոող մարդիկ կարծում եմ զուտ ինֆորմացված չեն , կամ երբևէ չեն եղել այլ երկներում ,որտեղ միայն կոնսուլտացիայի համար , բացի օրերով հերթի կանգնեցնելը , կուզեն նաև մի անալիզի կամ բժշկի հետ շփման համար հազար եվրոներ:

Ուղղակի ցավն այն է, որ երբ գնում են Եվրոպա կամ այլ երկիր, վատ դեպքերի և թանկ գների մասին չեն խոսում , բայց մեր տեղական գների մասին արագ բարձրաձայնում են: Խոսողները նաև երրբեք չեն պատմում իրենց չբուժվելու պատմություններ ,իսկ նման դեպքեր շատ են , հայտնի և անհայտ մարդկան շրջանում :

֊ Ինչպե՞ս եք մոտենում արտերկրում վիրահատված և խնդիրներով դիմող պացիենտներին։

Նորմալ եմ վերաբերվում: Մարդը բուժում է փնտրել և որոշում է կայացրել իրեն հասանելի տեղեկությունների հիման վրա։ Երբ նա խնդիր ունի, իրեն պետք է օգնություն, ոչ թե մեղադրանք։

Այո ,պատահում են,ունենք հստակ մարդիկ և բուժառուներ , որոնց Թուրքիայում վիրահատելուց հետո , ունեցել են բազմաթի խնդիրներ  և մենք վիրահատել ենք, բնականաբար ես անուններ տալու իրավունք չունեմ ։Ի դեպ ոչ միայն հարևան Թուրիայից , այլև այլ երկներից են եկել , անգամ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից, և նրանց կրկնակի վիրահատության ենք ենթարկել :

Եթե նկատել եք Թուրքիան անընդհատ խոսում է հաջողակ վիրահատությունների մասին , և երբեք չի խոսելու չհաջողած վիրահատությունների  մասին: Թուրքիան ամեն օր գովազ է անում ,այն պարագայում ,որ մենք գովազդի կարիք չունենք, մենք մեր գործն ենք անում: Իմ մասին պետք է խոսեն իմ հիվանդները և դա լավագույն գովազդն է, ես առանձին գովազդի կարիք չունեմ :Մեր թիմին միշտ գտնում են և դա լավագույն  գնահատականն է:

Իմ մոտեցումն այն է, որ նախ հասկանանք խնդիրը և ընտրենք հիմնավորված լուծումը։ Իսկ պացիենտներին խորհուրդ կտայի մինչև վիրահատությունը պարզել նաև՝ ով է իրենց հետևելու դրանից հետո, ում են դիմելու հարցերի կամ բարդության դեպքում։ Բուժման պատասխանատվությունը շարունակվում է նաև վիրահատարանից դուրս։

Ի դեպ շաքարային դիաբետի թեման,որ այդքան թմբկահարում են , մի նրբություն կա, այնքան են դրսի գովազդները մարդկան ուղեղները լվացել,որ նրանց ասում ես դա նույնն է ,մարդիկ նույնիսկ դրան չեն ուզում հավատալ, փորձում են հակառակն համոզել,թե ես չգիտեմ (բժիշկը ժպտում է): Ցույց եմ տալիս վիդենոներ, որոնց նրանք խաբնվում են , բացատրում եմ ,որ անգամ տեսանյութում խոսում է այն ինչ ես բացատրում եմ , բայց նրանց մեջ այնպես է արմատացած , նաև այնպես է աշխատել տվյալ գովազդը, որ մարդիկ մտածում են դա միայն իրենք կարող են անել և մեր դեպքում դա չի քննարկվում : Ես բազմիցս ասել և բոլոր հիվանդներին կրկնում եմ , որ իրենց խոստացած շաքարային դիաբետի վիրահատությունը դա նույն բարիատրիկ վիրահատության ճյուղն է: Թուրքիայում հիվանդի նամակների շատերի դեպքում ,երբ նշվում է,որ դիաբետը 10 տարուց ավելի է ,այնտեղից պատասխանում են,որ հիվանդին  չի օգնի տվյալ վիրահատությունը և այնտեղից մերժում ստանալուց հետո դարձյալ հիվանդը կապնվել է մեզ հետ : Պատասխանները նայելով իհարկե ես էլ բացատրել եմ,որ ,այո , քանի որ խնդիրը երկար տարիներ է վիրահատությունը էֆեկտիվ չի լինի :

Ամեն օր օտար երկրներում առողջության հնարավորություն փնտրելու մոլուցքը շատերին կուրացնում է այն աստիճան,  որ չեն ուզում հավատալ , որ Հայաստանը վաղուց բժշկության ոլորտում հաստատակամ իր առաջընթացն է գրանցել և այն ինչ արվում է դրսում ,ավելի մատչելի և հոգատար ձեռքերում կարելի է անել Հայաստանում։ 

Այնուամենայնիվ... 

Առողջ եղեք և թող բժշկին դիմելու ընտրությունը միշտ կանգ առնի որակի վրա։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира