Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկա
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի ոստիկանությունը որոնում է մի կնոջ, որը կասկածվում է Լոնդոնի մետրոյում 7-ամյա աղջկա առևանգման փորձ կատարելու մեջ։ Դեպքից հետո նա, ըստ հաղորդման, փորձել է երեխայի հորը ներկայացնել որպես առևանգող։
Բրիտանական Daily Star-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին մետրոյի կայարաններից մեկում։ Աղջիկը հոր հետ սպասել է գնացքին, երբ ձեռքին գինու շիշ պահած անծանոթ կինը մոտեցել է նրան։
Ըստ աղբյուրի՝ կինը սկսել է խոսել երեխայի հետ, ապա հայտարարել է, որ ցանկանում է բռնել նրան։ Դրանից հետո նա բռնել է աղջկա ձեռքն ու փորձել տանել իր հետ։
Հայրը անմիջապես միջամտել և դստերը հեռացրել է կնոջից։ Դրանից հետո անծանոթը սկսել է պնդել, թե իբր տղամարդն է առևանգել իր երեխային, ապա հեռացել է դեպքի վայրից։
Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը դեռ չի նույնականացրել կնոջը։ Իրավապահների տրամադրության տակ կան տեսախցիկների կադրեր, որոնցում երևում է նրա դեմքը։ Ոստիկանությունը դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել կնոջ ինքնությունը պարզելու հարցում։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։



