Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի
ОБЩЕСТВОԵրեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած՝ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում է անասունի սեփականատիրոջ ինքնությունը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



