Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 eadaily.com–ը գրում է, որ «Ռազմաքաղաքական վերլուծություն» (Military-Political Analytics) առցանց պարբերականում յոթ տարի առաջ հրապարակված վերլուծությունը լույս է սփռում Հայաստանի ներկայիս վիճակի պատճառների վրա։ Դեռ այն ժամանակ հեղինակները մատնանշում էին արևմտյան հիմնադրամների և ՀԿ-ների ցանցի կործանարար դերը։

«ՀԿ-ները Հայաստանում. ժողովրդավարության «ավետաբերներ» և արտաքին կառավարման գործիքներ» վերնագրով զեկույցը սկսվում է այն պնդմամբ, որ 2018 թվականի իրադարձությունները ոչ թե տարերային բռնկում էին, այլ օտարերկրյա ազդեցության ընդարձակ ենթակառուցվածքի երկարատև և նպատակաուղղված ջանքերի արդյունք։ Հեղինակները հետադարձ հայացքով վերլուծություն են կատարում՝ սկսած հետխորհրդային շրջանից, երբ սոցիալ-տնտեսական ճգնաժամի և գաղափարական վակուումի պայմաններում երկրում սկսեցին ակտիվորեն գործել արևմտյան հիմնադրամները։

Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվում Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամին», որը հեղինակները բնորոշում են որպես հայկական ՀԿ-ների ֆինանսավորման համակարգի առանցքային օղակ։ Նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Սորոսը բացահայտորեն ողջունեց նոր կառավարությանը: Նրա հիմնադրամը «հովանոցային» կազմակերպությունների ցանցի միջոցով (ինչպիսիք են «Բաց հասարակության հիմնադրամը» և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը») համակարգում է ավելի քան 60 ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը՝ սկսած լրագրողական միություններից մինչև մարդու իրավունքների կենտրոններ։ Հեղինակներն ընդգծում են, որ ՀԿ-ների միջոցով իրականացվող ֆինանսավորումը թույլ է տալիս Արևմուտքին շրջանցել պաշտոնական պետական ուղիները և ուղղակիորեն ազդել հասարակական կարծիքի, դատական համակարգի և օրենսդրական գործընթացի վրա։ Որպես օրինակ՝ նրանք նշում են ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մշակմանը, ինչը, ըստ վերլուծաբանների, հանգեցրել է «մշտական վարչական քաոսի» և պետական ինստիտուտների թուլացման։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում USAID-ին: Հիշատակվում է «Կրեմլի վնասակար ազդեցությանը հակազդելու» հայեցակարգը, որը նախատեսում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը ռուսական էներգետիկ մենաշնորհներից և դիվերսիֆիկացնել արտահանումը։ Հեղինակները դա դիտարկում են որպես ուղղակի սպառնալիք ռուս-հայկական հարաբերություններին՝ հատկապես ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը վերանայելու փորձերի համատեքստում։

Առանձին գլուխ նվիրված է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամին (NED), որը, ըստ զեկույցի, հիմնադրվել է 1983 թվականին՝ ամբողջ աշխարհում «ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և ամրապնդելու» նպատակով։ Հայաստանում NED-ը ֆինանսավորում է մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ և վերլուծական կենտրոններ։ Թվարկվում են դրամաշնորհառուները, այդ թվում՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Հետաքննող լրագրողները» և այլն։ Հատկանշական է, որ NED-ի շահառուների ցանկում է «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։

Զեկույցի հեղինակները մատնանշում են 2018 թվականից ի վեր ի հայտ եկած նոր միտումը, այն է՝ ապավինումը, այսպես կոչված, «անցումային արդարադատությանը»։ Վերլուծաբանները կարծում են, որ այդ հայեցակարգի նպատակը ոչ այնքան դատական համակարգի բարեփոխումն է, որքան նախկին վարչակազմի ներկայացուցիչների վարկաբեկումն ու քրեական հետապնդումը։ Նշվում է, որ արևմտյան հիմնադրամները զգալի միջոցներ են հատկացնում իրավապահ համակարգի բարեփոխման վերաբերյալ «մոնիտորինգի» և «փորձագիտական առաջարկությունների» համար, սակայն գործնականում դա նշանակում է դատարաններում և դատախազությունում իրականացվող կադրային գործընթացների նկատմամբ արտաքին վերահսկողություն։ Որպես օրինակներ նշվում են «Անցումային արդարադատության» կենտրոնի ֆինանսավորումը և «Դատական անկախության վերականգնմանը» միտված ծրագիրը։

Զեկույցի եզրափակիչ մասում պնդում է արվում, որ Հայաստանում արևմտյան ՀԿ-ների գործունեությունն ուղղակի սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը։ Հեղինակներն առանձնացնում են մի քանի հիմնական ռիսկ.

–Վարչական քաոս. արտաքին ճնշման ներքո իրականացվող մշտական բարեփոխումները հանգեցնում են պետական ապարատում անկայունության։

 –Հասարակական պառակտում. օտար արժեքների (օրինակ՝ գենդերային ծրագրերի և ԼԳԲՏ իրավունքների խթանման) պարտադրումը պառակտում է առաջացնում ավանդական հայ հասարակության ներսում։

–Դաշինքների թուլացում. արտաքին ֆինանսավորմամբ տարածվող հակառուսական հռետորաբանությունը խաթարում է Մոսկվայի հետ ռազմավարական կապերը:

–Կրոնական գործոն. արևմտյան հիմնադրամների աջակցությունը վայելող կործանարար աղանդների և կեղծ կրոնական խմբավորումների ակտիվ գործունեությունը քայքայում է ազգի ավանդական հոգևոր հիմքերը։

Որպես եզրակացություն. զեկույցը համակարգված վերլուծություն է ներկայացնում հետխորհրդային տարածքում գործող «փափուկ ուժի» քողարկված մեխանիզմների վերաբերյալ։ Հեղինակները եզրակացնում են, որ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հնարավոր է դարձել ՀԿ-ների ցանցի երկարատև ջանքերի շնորհիվ, որոնք, գործելով բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո, ծառայել են արևմտյան կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակներին։ Ռուսաստանի համար այդ զեկույցը ազդանշան է՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու «մերձավոր արտերկրում» տեղի ունեցող զարգացումներին և մշակելու սեփական գործիքակազմը՝ հակազդելու կործանարար արտաքին ազդեցությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян