Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողով

МЕЖДУНАРОДНОЕ

Ջուրը հազվադեպ է արժանանում նույնքան միջազգային ուշադրության, որքան էներգետիկան, առևտուրը կամ տեխնոլոգիական նորարարությունը, սակայն այն հիմնարար նշանակություն ունի բոլոր երեքի համար։ Մեր տնտեսությունների կայունությունը, մեր պարենային համակարգերի անվտանգությունը  և մեր քաղաքների կայունությունը կախված են մի ռեսուրսից, որի կարևորությունը հաճախ առավել տեսանելի է դառնում միայն այն ժամանակ, երբ այն հայտնվում է ճնշման տակ։

Այսօր այդ ճնշումն աճում է։ Կլիմայի փոփոխությունը, բնակչության և պահանջարկի աճն ավելի ու ավելի մեծ ճնշում են գործադրում ջրային ռեսուրսների վրա, մինչդեռ աշխարհում 2,1 միլիարդ մարդ դեռևս զրկված է անվտանգ կառավարվող խմելու ջրի հասանելիությունից, իսկ 3,4 միլիարդը՝ անվտանգ կառավարվող սանիտարական ծառայություններից։ Այս թվերը բացահայտում են ոչ միայն մարտահրավերի ծավալը, այլև հանձնառություններից տևական արդյունքներ ապահովող լուծումների անցման հրատապությունը։

Այս է դեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կայանալիք, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սենեգալի կողմից համատեղ հյուրընկալվող Միավորված ազգերի կազմակերպության 2026 թվականի ջրային համաժողովի հիմքում ընկած հավակնությունը։ Քանի որ այս համաժողովը 1977 թվականից սկսած ՄԱԿ-ի միայն երրորդ ջրային համաժողովն է և առաջինը, որն ուղղակիորեն կենտրոնացած է Կայուն զարգացման 6-րդ նպատակի (ԿԶՆ 6) իրականացման արագացման վրա, այն հնարավորություն է ընձեռում ջուրն ավելի հաստատուն կերպով դնելու միջազգային գործողությունների կենտրոնում։

ԱՄԷ-ի և Սենեգալի միջև համագործակցությունը համախմբում է ջրի սակավության, հասանելիության, նորարարության և կայուն զարգացման ոլորտում փոխլրացնող փորձը։ Այն նաև արտացոլում է ավելի լայն գիտակցում, որ թեև ջրային մարտահրավերները տարբերվում են երկրների միջև, դրանց լուծումը պահանջում է ազգային առաջնահերթությունների վրա հիմնված հավաքական գործողություն և համագործակցություն։

Համաժողովի առանցքում լինելու է 6 Ինտերակտիվ երկխոսություն՝ «Ջուրը մարդկանց համար», «Ջուրը բարգավաճման համար», «Ջուրը մոլորակի համար», «Ջուրը համագործակցության համար», «Ջուրը բազմակողմ գործընթացներում» և «Ներդրումներ ջրի համար» խորագրերով։ Միասին դրանք վկայում են այն մասին, որ ջուրը հնարավոր չէ դիտարկել հանրային առողջապահությունից, պարենային անվտանգությունից, էներգետիկայից, տնտեսական աճից և շրջակա միջավայրի կայունությունից անջատ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ֆինանսավորմանը։ Համաշխարհային ջրային ներդրումային բացը փակելու համար անհրաժեշտ է ավելին, քան միայն հավելյալ կապիտալ ներգրավելը․ անհրաժեշտ են կենսունակ նախագծեր, արդյունավետ ինստիտուտներ և ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել կայուն արդյունքներ։ Ներդրումներին նվիրված երկխոսությունը արտացոլում է կառավարությունների, զարգացման ինստիտուտների և մասնավոր ներդրողների միջև կապի կարևորությունը՝ ազգային առաջնահերթությունները գործնական նախագծերի վերածելու համար։

Այս մոտեցումը վերահաստատվել է 2026 թ․ հոկտեմբերին Աբու Դաբիում կազմակերպված Ջրային ֆինանսների առաջնորդների համաժողովի ընթացքում, որում ֆինանսական հաստատությունները, ներդրողները և զարգացման գործընկերները քննարկել են ծրագրերի փաթեթների ամրապնդման և ջրային ենթակառուցվածքներում ու ծառայություններում ներդրումների արագացման ուղիները։

ԱՄԷ-ի համար այս առաջնահերթությունների հիմքում ընկած է փորձը։ Աշխարհի ամենասակավ ջրային ռեսուրսներ ունեցող տարածաշրջաններից մեկում գտնվելով՝ մեր երկիրը վաղուց ի վեր գիտակցում է, որ կայուն զարգացումը կախված է ռեսուրսների պատասխանատու կառավարումից, նորարարությունից և երկարաժամկետ պլանավորումից։  Աղազերծման, ջրի արդյունավետ օգտագործման, վերաօգտագործման և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում կատարված ներդրումներն օգնել են հաղթահարել ներքին մարտահրավերները՝ միաժամանակ ձևավորելով փորձագիտական կարողություններ, որոնք կարող են նպաստել միջազգային համագործակցությանը։

Այս փորձը նաև հիմք է ծառայում ԱՄԷ-ի աճող միջազգային ներգրավվածության համար։ 2026 թ․ հունվարին Աբու Դաբիի զարգացման ֆոնդը գործարկեց Աբու Դաբիի համաշխարհային ջրի հարթակը, որի նպատակն է ներգրավել 2 միլիարդ ԱՄՆ դոլար ջրի հետ կապված զարգացման ծրագրերի համար, այդ թվում՝ 2026–2030 թվականներին նախնական 1 միլիարդ ԱՄՆ դոլարի պարտավորություն։ Հարթակը նպատակ ունի օգուտ բերել աշխարհում մոտ 10 միլիոն մարդու։

Նորարարությունը լրացնում է այս ջանքերը։ «Mohamed bin Zayed Water Initiative»-ը միտված է հաղթահարելու ջրի սակավությունը, այդ թվում «Al Miyah Challenge for Agriculture»-ի միջոցով, որը նպատակ ունի նվազեցնել գյուղատնտեսությունում ջրի սպառումը՝ պահպանելով կամ բարձրացնելով արտադրողականությունը, իսկ «Suqia UAE»-ն նույնպես նպաստել է մաքուր ջրի հասանելիությանը ծրագրերի և գործընկերությունների միջոցով, որոնք, ըստ իր տվյալների, օգնել են է 37 երկրների մոտ 15 միլիոն բնակչի։

Այս նախաձեռնություններն արտացոլում են մի մոտեցում, որը համատեղում է ֆինանսավորումը, տեխնոլոգիաներն ու գործընկերությունը՝ երկրների տարբեր պայմաններին համապատասխան լուծումների աջակցելու համար։ Դրանք նաև ընդգծում են ավելի լայն իրողություն. ջրային անվտանգությունն ավելի ու ավելի է փոխկապակցվում սննդի արտադրության, էներգետիկ համակարգերի և տեխնոլոգիական զարգացման հետ։ Տնտեսությունների զարգացմանը զուգընթաց՝ այդ փոխկախվածությունների կառավարումը կդառնա կայուն աճի անհրաժեշտ պայման։

Հայաստանի համար, որտեղ գյուղատնտեսությունը, գյուղական բնակչության կենսապահովումը և բնական ռեսուրսների կայուն կառավարումը շարունակում են մնալ զարգացման կարևոր առաջնահերթություններ, այդ կապերն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Ոռոգման ենթակառուցվածքների արդիականացմանը, ջրային ծառայությունների բարելավմանը և կլիմայական դիմակայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը նպաստել ավելի լայն տնտեսական և սոցիալական նպատակների իրագործմանը։

Թեև ԱՄԷ-ն և Հայաստանը գտնվում են տարբեր աշխարհագրական պայմաններում, երկու պետություններն էլ ընդունում են ջրի կայուն կառավարման կարևորությունը երկարաժամկետ բարգավաճման համար։ Փորձի փոխանակումը, նորարարական մոտեցումները և միջազգային փորձագիտական կարողությունները կարող են օգնել երկրներին հաղթահարել իրենց մարտահրավերները՝ միաժամանակ բացահայտելով համագործակցության հնարավորություններ։

ՄԱԿ-ի 2026 թվականի ջրային համաժողովը Հայաստանին և այլ մասնակից երկրներին ընձեռում է հարթակ՝ ներկայացնելու համար իրենց տեսակետները, համագործակցելու միջազգային գործընկերների հետ և փնտրելու իրենց ազգային առաջնահերթություններին համապատասխանող լուծումներ։ Ավելի լայն առումով՝ ջուրը կառուցողական միջազգային համագործակցության ուղի է, որը երկրներին միավորում է կայուն զարգացման, նորարարության և դիմակայունության ոլորտներում ընդհանուր շահերի շուրջ։

Այս հավակնությանն աջակցելու համար համաժողովը կմիավորի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Պաշտոնական ծրագիրը կանցկացվի ՄԱԿ-ի ղեկավարությամբ գործող Կապույտ գոտում, իսկ դրան զուգահեռ ԱՄԷ-ի կողմից հյուրընկալվող «Օազիսը» հնարավորություն կընձեռի ներկայացնելու լուծումներ, փոխանակելու գաղափարներ և ձևավորելու գործընկերություններ։ Այնտեղ կանցկացվի նաև «Աբու Դաբիի ջրի և էներգետիկայի շաբաթը»՝ Աբու Դաբիի էներգետիկայի վարչության ղեկավարությամբ։

Այս հարթակների նպատակն է կապել քաղաքականության վերաբերյալ քննարկումները իրագործման համար անհրաժեշտ փորձագիտության, ռեսուրսների և գործընկերությունների հետ։ Ի վերջո, համաժողովի հաջողությունը պետք է չափվի ոչ թե արված հայտարարությունների քանակով, այլ կենսունակ ծրագրերի, արդյունավետ ֆինանսավորման և մարդկանց կյանքում շոշափելի բարելավումների գործում նրա ներդրմամբ։

Մոտենում է 2030 թվականը, և կայուն զարգացման 6-րդ նպատակին հասնելու առաջընթացն արագացնելը հրատապ միջազգային առաջնահերթություն է։ Սակայն այս ջանքերի նշանակությունն ավելին է, քան մեկ կայուն զարգացման նպատակը։ Ջրի ոլորտում առաջընթացը կարող է ամրապնդել պարենային անվտանգությունը, բարելավել հանրային առողջությունը, նպաստել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և բարձրացնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը։

Մինչ ԱՄԷ-ն և Սենեգալը պատրաստվում են Աբու Դաբիում ընդունել միջազգային հանրությանը, մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի և ամբողջ աշխարհի գործընկերների տեսակետներին ու ներդրմանը։ Համաժողովը հնարավորություն է ընձեռում ընդհանուր առաջնահերթությունները վերածելու տևական համագործակցության և ապահովելու, որ գլոբալ հավակնություններն ուղեկցվեն գործնական քայլերով։

ՄԱԿ-ի 2026 թվականի ջրային համաժողովի ժառանգությունը կորոշվի ոչ թե նրանով, թե ինչ կխոստանա աշխարհն Աբու Դաբիում, այլ նրանով, թե ինչի կհասնենք միասին հաջորդող տարիներին։ Քանզի ջրի ապագան անբաժանելի է մեր տնտեսությունների, մեր համայնքների և այն սերունդների ապագայից, որոնք կժառանգեն այսօր մեր կայացրած որոշումները։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха