«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան
ПОЛИТИКАՆիկոլ Փաշինյան արձանագրենք, որ ՀՀ համայնքների մեծ մասում, բացի ձեր իշխանության ավտորիտար ներկայացվածությունից, թեկնածուներիդ մեծ մասը նախկին հանրապետականներ են կամ նրանց հետ երբեմնի սերտ շփում ունեցածներ։ Բա էդ ո՞նց ստացվեց, որ նորմալ դարձավ նախկինների «թալանի» մեջ մեծ դերակատարություն ունեցածները ձեր «նոր, պարզկա, ջինջ, մաքրամաքուր, անթալան, կոռուպցիայից զուրկ» իշխանության մեջ «նոր» կոստյումներով ու ավելի ժամանակակից դիզայնով նկարներով վերարտադրվեցին։ Թե՞ դրանք անցել են կոռուպցիայի «քավարանովդ», պարզաջրվել են ու ինչպես նորաթուխ մանուկ՝ արդեն հանգիստ խղճով կարող են կառավարել։
Հ.Գ. Գավառում, որպես ՏԻՄ ընտրություններին մեր թեկնածուի համար վստահված անձ՝ երեք տեղամասերում մուտք ու ելք եմ ունեցել. ասեմ, որ դեժավյու էի ապրում. նույն ձև, ոնց նախկինում, մարդկանց մեքենաներով բերում էին ընտրության, քպ-ական վստահված անձինք ընտրատարածք մուտք գործող քաղաքացիներին աչքով ունքով ուղղորդում էին, հետո գլխով «իշմար» տալիս, վարչական ղեկավարները մտնում էին ընտրատեղամասեր՝ «կոնտռոլի» տակ պահելու իրավիճակը, թիվ հարցնում սարքերի վրա նստած աշխատողներին կամ ում պատահի, որ հասկանան էլ ու՞մ տներից, գոմերից, դաշտերից, անտառներից հանեն բերեն զոռով քվեարկելու։
Մեղք են մարդիկ, սովորական, պարզ, հասարակ մարդիկ, ու էս ընտրական տեռորն էնքան է համը հանել, զզվացրել մարդկանց, որ էլ ընտրությունների անուն լսել չեն ուզում, դրա համար մասնակցությունը մեծամասամբ ու հիմնականում բոլոր տեղերում 50%֊ից ցածր է։
Նախկին բարքերն էլ ավելի զզվելի ու էլ ավելի ագրեսիվ, ավելի ամբարտավան ձևով են կիրառում մարդկանց վրա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



