Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունը
БЛОГՄիջազգային լայն արձագանք ստացած Mining Armenia Forum 2026-ն աչքի ընկավ մասնակիցների աննախադեպ թվով, քննարկումների լայն ընդգրկմամբ և թեմաների բազմազանությամբ։ Այս տարվա ֆորումն առանձնացավ նաև նորարարական նախաձեռնությամբ․ երկու օր շարունակ քննարկումներին հետևել է արհեստական բանականության «Minas» համակարգը, որը միջոցառման ավարտին պատրաստել է երկօրյա քննարկումների ամփոփ տեղեկագիր։
Նախաձեռնության հեղինակը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանն է։ «Minas»-ը վերլուծել է հնչած ելույթներն ու քննարկումները՝ առանձնացնելով առանցքային ուղերձներն ու հիմնական եզրահանգումները։ Ամփոփումը կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետների համար, այնտեղ ամփոփ ներկայացվում է ֆորումի ընթացքում հնչած գաղափարներն ու նախանշված քայլերը։
Արհեստական բանականությունը՝ ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի, այլև մասնագիտական երկխոսության և գիտելիքի համակարգման գործիք:
Տեսանյութն՝ այստեղ
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



