Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը
МЕЖДУНАРОДНОЕՎառելիքի թանկացման պատճառով եռամյա շուրջերկրյա նավարկությունն ընդհատվել է․ հարյուրավոր ուղևորներ ստիպված են լքել նավը
Ամերիկյան MV Odyssey զբոսանավը վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Կամբոջայում դադարեցրել է յոթ մայրցամաքներով նախատեսված եռամյա շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նավը ներկայում կանգնած է Կամբոջայի Սիհանուկվիլ նավահանգստում, իսկ ճանապարհորդության վերսկսման ժամկետը հայտնի չէ։ Նավում եղել է 203 ուղևոր, հիմնականում՝ ԱՄՆ քաղաքացիներ, և անձնակազմի 156 անդամ։
Նավը շահագործող Villa Vie Residences ընկերության տվյալներով՝ Իրանում պատերազմի հետևանքով Ասիայի որոշ հատվածներում վառելիքի ամսական ծախսերը մեկ նավախցի հաշվով 1800 դոլարից հասել են 6000–8000 դոլարի։
Նշենք նաև, որ ընկերությունը փորձել է կրճատել ծախսերը՝ դանդաղեցնելով նավարկությունն ու երկարացնելով նավահանգիստներում կանգառները, սակայն այդ միջոցները բավարար չեն եղել։



