Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման:
«Մինչ մենք վանում ենք մեզանից այնպիսի առանցքային դաշնակիցների, ինչպիսին Կանադան է, Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին, ովքեր պայքարում են իրենց ազատության և ժողովրդավարության համար: Մի՛ սուլեք, քվեարկե՛ք»,- հայտարարել է Օբաման:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Դրանց ընթացքում կվերընտրվի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, ինչպես նաև 36 նահանգի և տարածքների նահանգապետերը: Կոնգրեսի երկու պալատներն էլ ներկայումս գտնվում են հանրապետականների վերահսկողության տակ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



