Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ
ПОЛИТИКАԵրբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան տալ առանցքային հարցին՝ ինչո՞ւ է TRIPP-ը գործարկվում մինչև Խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ի՞նչ երաշխիքներ ունի Հայաստանը, որ հերթական միակողմանի զիջումը չի հանգեցնի Ադրբեջանի նոր պահանջների։ Փոխարենը՝ փորձեցին քաղաքական բանավեճը վերածել անձնական վիրավորանքների և բախման։
Սա պատահական միջադեպ չէ։ Երբ Հայաստանի ներսում իշխանությունը սադրանքներով է փորձում լռեցնել ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում գնում է միակողմանի զիջումների, հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է իրականում սպասարկում այս գործելաոճը։
Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներն ու պատասխանել բովանդակային հարցերին, միևնույն ժամանակ վերահաստատում, որ բոլոր սադրանքները ստանալու են համարժեք պատասխան։ «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տա, որ անձնական վիրավորանքներով և կազմակերպված սադրանքներով շեղեն հանրության ուշադրությունը Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը վերաբերող հիմնարար խնդիրներից։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



