Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ
МЕЖДУНАРОДНОЕՌուսական ուժերը գիշերը երկրի 20 մարզերի երկնքում խոցել են 1214 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 613 ԱԹՍ։
Դրանց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու, իսկ 200-ից ավելին՝ Մոսկվային մոտենալիս։Ըստ ՌԴ նահանգային իշխանությունների՝ Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքում ձեռնարկություն է վնասվել։ Իսկ Ռյազանի մարզում ԱԹՍ-ների հարվածից ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Կալուգայի մարզում, ըստ նահանգապետի, ոչնչացվել է 170 ԱԹՍ, տուժածներ չկան, վնասներ չեն արձանագրվել։
Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սև ծովում ռուսական ուժերը հարվածել են նավի, որն Օդեսա էր տեղափոխում ռազմական բեռներ և երկակի նշանակության ապրանքներ։Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է Կիևի և երկրի մի շարք մարզերի ուղղությամբ ռուսական ուժերի հարվածների մասին։



