Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան
ПОЛИТИКАՊատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․
«Երեկ Ալիևը հրաժարվեց մեկնել Անկարա։
Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովների ողջ պատմության ընթացքում միայն մեկ դեպք է եղել, երբ Ալիևն անձամբ չի մասնակցել միջոցառմանը։ Դա եղել է 2012 թվականին։ Հաջորդող 14 տարիներին նա բաց չի թողել ոչ մի գագաթնաժողով։
Եվ ահա հիմա, Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ։
Դե ինչ, կրկին հարց է առաջանում. ո՞վ էր իրականում ղեկավարում ադրբեջանական բանակը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետը անհետացել էր։
Ճիշտ է․․․Թուրք գեներալները»։

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



